«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն, ով շարունակում է վերականգնվել վնասվածքից, հետաքրքիր հաղորդագրություն է թողել Twitter-ի իր էջում՝ հիշատակելով իր թիմակիցներ Անդրես Ինիեստային և Լիոնել Մեսսիին: Այս մասին հայտնում է Eurosport-ը:

Պիկեն անդրադարձել է ՈւԵՖԱ-ի վարկածով անցած մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Ինիեստայի հայտարարությանը, ով Չեմպիոնների լիգայի ֆավորիտների թվում նշել էր Միլանի «Ինտերի» անունը:

«Իմ թիմակից Ինիեստան «Ինտերին» համարում է Չեմպիոնների լիգայի ֆավորիտ: Սակայն միլանցիները խաղում են այլ մրցաշարում՝ Եվրոպա լիգայում: Ահա թե ինչ է նշանակում շատ ժամանակ անցկացնել Մեսսիի հետ: Դա լավ բանի չի հանգեցնի», – գրել է Պիկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել