Բոլոր տեղեկագրերում և հանրագիտարաններում գրված է, որ Տատիանա Կոտովան հանդիսանում է Միսս Ռուսաստան 2006-ի հաղթող և ռուս-ուկրաինակկան Վիագրա խմբի նախկին մենակատարուհի։ Էլ ի՞նչ տիտղոս կուզենայիր գումարել նշված երկուսին։
Այնպես չէ, որ ուզում եմ պարզապես ավելանա, այլ ուզում եմ արդար վաստակել նոր տիտղոսը։ Ինձ համար խիստ հաճելի կլիներ, եթե ինձ դերասանուհի էլ կոչերին։
Ռուսաստանի Ազգային Արտիստը լավ է՞ հնչում։
Ըստ իս այո՝ ծատ պատվավոր տիտղոս է, շնորհակալություն։
Իսկ ինչ կասես «տնտեսագետի» կամ «Հակաճգնաժամային կառավարման մենեջերի» մասին։ Մի՞թե կարելի է այդպես հեշտությամբ ջնջել ուսման երկար տարիները և հրաժարվել ստացված գիտելիքներից։
Իհարկե չի կարելի, բայց կարելի է ինչ որ կերպ համատեղել այս ամենը։ Օրինակ հիմա ես սովորում եմ ինչպես խաղալ բորսայում։
Այլ կերպ ասած, դու Վիագրայում բավականաչափ գումար ես աշխատել բորսայում խաղալու համար։
Ոչ, ես ամենևին չեմ պատրաստվում աշխատածս կորցնել բորսայում, ընդհակառկը, ես պատրաստվում եմ կարողություն դիզել այնտեղ։
Այդ դեպքում ահա քեզ ևս մեկ տիտղոս՝ Առաջին Շիկահերը, ով բորսայում կարողություն է վաստակել, բայց փոխարենը, եթե դու դա անես, խելացի բրոկերների ճաղատ գլուխները ընդմիշտ ծածկված կլինեն ամոթի հաստ շերտով։
Իսկ ինչու՞ ոչ, չէ որ սկսնակների բախտը բերում է։ Ես չեմ պատրաստվում անընդհատ խաղալ բորսայում։ Ես մեկ անգամ կշահեմ ամեն ինչ, կասեմ շնորհակալություն ու համեստորեն կհեռանամ։
Դրա համար քեզ դեռ պետք է այնտեղ համեստորեն գալ։ Նախօրոք, դեռ սակարկաման սկսվելուց առաջ՝ ինչ որ խելակորույս անող էրոտիկ հանդերձանքով… քո ամենօրյա հանդերձանքի պես։
Այո, այդպես ավելի լավ կլինի։ Կգամ ու կասեմ «Տղաներ, այնպես արեք, որ ես այսօր շահեմ, ընդամենը մեկ անգամ։ Շնորհակալություն, պաչիկներ, ես ձեզ սիրում եմ։» Եվ վերջ։ Հասկանալի է, դրանից հետո սակարկումը կոլլապսի կենթարկվի, ինչ որ մեկը ութ զրոյով կսխալվի, չէ՞։ Լավ գաղափար է։ Այդպես էլ կանեմ։
Առավել ևս հաշվի առնելով որ դու վիրտուոզ կերպով կատարում ես արևելյան պարեր, ոչ ոք չի դիմանա քո հմայքին։ Ի դեպ, որտեղ ես սովորել պարել։
Պարերով սկսել եմ զբաղվել դեռևս տասներեք տարեկանից։ Ես ապրում էի մի բոքրիկ ավանում և իհարկե այնտեղ հանդիսանում էի արևելյան պարերի շարժման առաջնորդը, ուստի ես հայթհայթում է ցանկացած տեսաերիզներ համապատասխան նյութերով ու կրկնօրինակում էի շարժումները հեռուստացույցի առջև։
Դա հատուկ վիդեո դասընթացներ է՞ին։
Ոչ, ուր էր թե։ Ես պարզապես գտում էի ինչ որ հնդկական կամ արաբական ֆիլմեր, իսկ մի անգամ էլ դասարանցիներս ինձ նվիրեցին «Կամասուտրա» տեսաերիզը… երդվում եմ, ես ընդհանրապես չգիտեի, թե ինչի մասին է այն այդ ժամանակ։ Նրանք ինձ ասեցին, որ դա պարզապես ուսուցողական արևելյան ֆիլմ է։ Իհարկե մայրս տեղում բռնագրավեց այդ երիզն՝ ասելով, որ այնտեղ պարերը քիչ են։
Եվ դու այդպես էլ ոչինչ չսերտեցի՞ր այդ ֆիլմից։
Ինչու՞։ Իհարկե սերտեցի, երբ մայսր գնաց աշխատաքի և գիտես, մայրս ճիշտ էր՝ այնտեղ պարերը քիչ էին։
Եվ որը՞ քեզ ավելի դուր եկավ՝ պարեր ուսումնասիրելը, թե կամասուտրա ուսումնասիրելը։
Նույնիսկ չգիտեմ, ինձ ամեն ինչն էլ դուր եկավ։ Ես անհագ ծարավ ունեմ նոր գիտելիքների հանդեպ և ես պարտադիր պետք է լինեմ լավագույնն ամեն ինչում։
Այ դա ճիշտ մոտեցում է, ապրե´ս։ Անգամ մարդու շունչն է կտրվում այն բանից, թե ինչ նպատակասլաց կարող են լինել աղջիկները, բայց սպասիր, դու այն ժամանակ դեռ 13 տարեկան էիր… ես պատկերացնում եմ դու ինչ երազներ էիր ունենում հետագա 5 տարիների ընթացքում։
Դե ինչ արած, ես գիտելիքներ էի կուտակում ևև սպասում էի այն ժամանակին, երբ կարելի կլիներ դրանք կիրառել։
Այդ դեպքում քո առաջին հինգ տղամաարդիկ երևի մահացել են երջանկության ավելցուկից։
Այո իհարկե, անգամ գոյություն ունի հատուկ գերեզմանատուն, որը ես երբեմն այցելում եմ։ Ի դեպ, կարող եմ մեկ գաղտնիք բացել. երբ ինձ հավիրեցին Վիագրա, ես գաղափար չունեի, թե ինչ է վիագրան, ինձ հետո մայրս պատմեց։
Եվ ի՞նչ պատմեց մայրդ։
Ասաց, որ ինձ դեռ վաղ է այդ մասին իմանալը։
Նա իրավացի է։ Քեզ ընդհանրապես կարելի է չիմանալ էլ դրա մասին, որովհետև քո տղամարդկանց այն հաստատ պետք չի գա։ Ասա խնդրեմ, քեզ դուր է՞ գալիս քո հինգերորդ համարի կուրծքը։
Հիմա՝ այո, բայց դպրոցում ես շատ էի ապրումներ ունենում, որ մեծ կրծքեր ունեմ, որ տարբերվում եմ մյուսներից։ Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ դա ավելի շուտ առավելություն է, քան թերություն։