Ամեն 40 վայրկյանը մեկ աշխարհում ինքնասպանություն է գործում մեկ մարդ: Սրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն են: Իսկ ամեն տարի երկրագնդի վրա ինքնասպանությունից մահանում է մոտ մեկ միլիոն մարդ, որն ավելի շատ է, քան պատերազմական գործողություններում սպանված մարդկանց քանակը: Ըստ փորձագետների՝ մոտ 100 000 մարդ կյանքից հեռանում է մինչև 14 տարեկանը: Ինքնասպանությունների ավելի մեծ ցուցանիշ է գրանցվում 75 տարեկանից բարձր մարդկանց շրջանում: Ըստ ցուցանիշերի՝ կանայք երեք անգամ ավելի շատ են ինքնասպանություն գործում, քան տղամարդիկ: Հոգեբանները կարծում են, որ ինքնասպանությունների հիմնական պատճառներն են հուսահատությունը, թուլությունը, սեփական ուժերի հանդեպ հավատի կորուստը, կյանքի փորձություններին դիմագրավել չկարողանալը:
Զարգացած երկրներում արդեն ոչ մեկին չեն զարմացնում այս ցուցանիշերը, քանի որ բոլորը սովորել են, ականատես են դրան: Առաջին հայացքից՝ արդեն զարգացած մեր երկրագնդում բարձր տեխնոլոգիաներն ավելի են հեշտացրել մեր կյանքը, բայց արի ու տես, որ դա բավական չէ մարդկանց երջանկության համար: Մենք ականատես ենք ինքնասպանությունների աճի, որը փաստում է, ըստ իս, հենց այս վիճակի վտանգավորությունը: Ցանկության բացակայությունը, կյանքի քաղցրության զգացողության կորուստը, ներքին դատարկությունը զարգացնում են, ինչու ոչ, նաև ծնում են ինքնասպանություն գործելու ցանկություն: Երբ որևէ մարդու թիկունքիդն ինչ-որ մեկը կանգնած չէ և չի օգնում այդ դժվարին պահին, նա լքում է այս կյանքը:
Հին դարերում թագավորությունները պայքարում էին ինքանասպանությունների դեմ յուրովի: Օրինակ՝ Հին Հռոմում ինքնասպանություն գործած մարդու դին գցում էին գիշատիչ գազանների մոտ՝ որպես կեր, իսկ օրինակ Ռուսաստանում Պետրոս Առաջինի ժամանակաշրջանում այդ մարդկանց դիակները կապում էին ձիերին և տվյալ բնակավայրում երեսնիվայր քարշ էին տալիս՝ ցանկանալով վախ մտցնել մարդկանց մեջ, որպեսզի մարդիկ պահպանեն իրենց մարմինները: Ավելի անողոք պայքար էր մղում եկեղեցին՝ ստիպելով մարդկանց պահպանել եկեղեցական պատվիրանը՝ «մի սպանիր»: Չնայած այս ամենին՝ ոչ մեկը չկարողացավ կանգնեցնել նրանց:
Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն ամեն ինչ անում է, որպեսզի ինքնասպանությունների քանակը պակասեցնի՝ հոգեբանական դասընթացներ,մոնիտորինգներ....
Իսկ գուցե հենց այդ հարցը փակուղո՞ւմ չէ: Գուցե այդ դատարկ պատը, որին մենք գլխով հարվածում ենք հուսահատ, ունի հյուրընկալ դուռ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել