Ապրիլի 12-ը դարձավ բեկումնային հայ ժողովրդի համար։ Փառավորելով Տիրոջ գոյությունը՝ Քրիստոնյա աշխարհի հզորագույն Հայրը՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիրեզերական եկեղեցու վարդապետ: Չնայած բազմաթիվ ճնշումներին, ներքին, թե արտաքին խարդավանքներին, այս երևույթը ՓԱՍՏ Է։ Ապրիլի 24-ին ընդառաջ՝ այս Փաստն առանձնահատուկ էկումենիկ շարժում էր, որն իր իներցիայի ուժով ոտնատակ արեց Թուրքական կառավարության՝ այսքան տարիների շինծու և փողահիմք «դիվանագիտությունը»։ Աշխարհի և Աշխարհիկ բոլոր պարբերականներում և լրատվականներում այս եղելությունն առ այսօր ռեկորդային կերպով մնում է բարձրագույն հորիզոնականում և բոլոր պետությունների ուշադրության կենտրոնում։ Դոմինոյի էֆեկտն աշխատեց։ Այսօր արդեն ԱՇԽԱՐՀՆ է խոսում անարդար կերպով Հայոց ցեղասպանությունը չճանաչելու ցավալի իրողությունից։ Այսօր՝ արդեն Ապրիլի 23-ին և Առհասարակ մենք Հաղթանակած ենք. մեր գոյության շարունակությամբ, մեր շարունակական զարգացմամբ, մեր Ապրելու Ձգտումով։ Արտաքին քաղաքանությունն արդեն շահել ենք, սակայն Կարևորագույն հաղթանակն ապրիլի 24-ին Հայ ժողովրդի իրար կողք կողքի գտնվելու ցանկությունն ու կարողությունն է։ Հայն առանց Հայաստանի, Հայաստանն առանց Հայի ներկայության գոյություն չունի։
Հ.Գ. Աշխարհներ կանցնեն, կյանքեր, փաստեր, իսկ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ Տիեզերական Վարդապետ հռչակման պատմական փաստը կմնա առհավետ Համաշխարհային պատմության էջերում։ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ Վատիկանի Սուրբ պատարագով վերականգնվեց ոչ միայն պատմական արդարությունը, այլև Հայ ազգի արԺանապատվությունը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NazeniHov/posts/10205645697477536
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել