Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն նեղացել են թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասից, հայտնում է El Mundo Deportivo-ն:
Բանն այն է, որ Իսպանիայի ազգային հավաքականի և Արքայական ակումբի ավագ Իկեր Կասիլյասն աշխարհի լավագույն մարզիչի և «Ոսկե գնդակի» համար մրցույթում քվեարկել է Վիսենտե Դել Բոսկեի և Սերխիո Ռամոսի օգտին:
Լավագույն մարզիչի մրցույթում Կասիլյասն առաջինը նշել է Դել Բոսկեի անունը, երկրորդը՝ Ժոզե Մոուրինյոյի, իսկ երրորդը՝ Ռոբերտո դի Մատեոյի: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցույթում դարպասապահն առաջինը նշել է Սերխիո Ռամոսին, երկրորդը՝ Կրիշտիանու Ռոնալդուին, երրորդը՝ Չավիին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել