Yerevannews.am-ը գրում է.

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն այժմ Մոսկվայում է, որտեղ ասյօր կայանալու է նրա համերգը։ LifeNews-ին տված հարցազրույցում երգիչը շոշափել է հայ ժողովրդի ճակատագրի թեման և բացահայտել իր առողջության գաղտնիքը։

«Հայերը երբեք առանձնապես չեն ընդարձակվել այդ թեմայով։ Կարծես, նրանք ամաչում էին, թեև ամոթալի պետք է լիներ ոչ թե իրենց համար, այլ նրանց, ովքեր դա իրականացրեցին։ Սակայն պետք է նշել, որ այժմ Թուրքիայում կան մարդիկ, ովքեր ընդունում են այդ փաստը։ Անհրաժեշտ է հասկանալ, որ երբ ես խոսում եմ Ցեղասպանության մասին, ես խոսում եմ այն մասին, որ դա չի ճանաչվում պաշտոնական մակարդակով։ Եվ ես ցանկանում եմ ասել, որ եթե ցեղասպանություն չլիներ, ապա Թուրքիայում կլիներ մի շատ հայտնի երգիչ՝ ես։ Նրանք կորցրին հայ մտավորականությանը, սակայն նրանց չհաջողվեց ոչնչացնել նրանց։ Մենք կարողացանք ողջ մնալ, սակայն նրանք կորցրին այնպիսի մեծ մարդկանց անուններ, ովքեր փախան այնտեղից և ովքեր կարող էին լինել այդ երկրի մի մասը»,- նշել է շանսոնյեն։ Նրա խոսքով՝ այդ ամենն այժմ անցյալում է, մենք հիմա 21-րդ դարում ենք, և եկել է այլ կերպ դիտարկելու ժամանակը։

«Մեր երկու ժողովուրդների միջև շատ ընդհանրություններ կան, և ժամանակն է ընդունել այն, ինչ եղել է մեր միջև, հաղթահարել այդ պատնեշը և շարժվել առաջ»,- ասել է Ազնավուրը։ Խոսելով իր տարիքից Ազնավուրն ասել է.

«Ես բացահայտել եմ առողջության գաղտնիքը, սակայն չեմ բացահայտել երիտասարդության գաղտնիքը, դա մինչ օրս բացահայտված չէ, ցավոք։ Պետք է չափազանց շատ հիմարություններ անել, չի կարելի շատ խմել, գինին խմել հաճույքով և ընդամենը մեկ գավաթ։ Ես երբեք չեմ ուտում ուտեստն ամբողջությամբ, ուտում եմ միայն կեսը, ոչ մի տեղ չեմ գնում ուշ երեկոյան, դուք ինձ չեք կարող տեսնել գիշերային ակումբում։ Եվ ես 47 տարի առաջ թողել եմ ծխելը»,- պատմել է Ազնավուրը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել