Mediamonitor.am-ը գրում է.
THE INDEPENDENT Ուսումնասիրությունը պարզել է, որ այն վարորդները, ովքեր բավարար քանակությամբ ջուր չունեն իրենց մոտ խմելու համար, ճանապարհային երթևեկության ժամանակ կարող են այնքան սխալներ թույլ տալ, որքան ալկոհոլի ազդեցության տակ եղած ժամանակ:
Լոֆբորո համալսարանի գիտնականները փորձաքննության են ենթարկել այն վարորդներին, ովքեր ժամում ընդամենը 25 միլիլիտր ջուր էին խմել, և պարզել են, որ նրանք երկու անգամ ավելի շատ սխալներ են անում երթևեկության ժամանակ՝ համեմատած նրանց հետ, ովքեր բավարար քանակությամբ ջուր էին խմել (այդ սխալները մոտավորապես համապատասխանում են այն սխալների թվի հետ, որոնք մարդ գործում է ալկոհոլի թույլատրելի սահմանն անցնելու ժամանակ):
Daily Telegraph օրաթերթին տված հարցազրույցում հետազոտողները ասել են, որ նույնիսկ թեթևակի ծարավ լինելը կարող է բացասական ազդել մտավոր գործառույթների վրա (սկսած չկենտրոնանալուց ու զգոնության պակասից, վերջացրած տրամադրության փոփոխություններով):
Physiology and Behaviour ամսագրի մեջ տպագրված այս ուսումնասիրությունն առաջինն է, որը բացահայտում է ծարավ լինելու ու մեքենա վարելու միջև կապը։
Պրոֆեսոր Ռոն Մոգանը, ով զբաղվում էր ուսումնաիրությունն իրականացնող անձնակազմի սպորտային ու մարմնամարզության հարցերով, վարորդներին (արական սեռին պատկանող) երկու օրվա ընթացքում ենթարկել է մի շարք փորձաքննությունների՝ օգտագործելով լաբորատոր վարորդական վարժասարքեր:
Յուրաքանչյուր վարորդ փորձաքննության է ենթարկվել 2 օր. մեկ օրվա ընթացքում նա ամեն ժամ 200 միլիլիտր ջուր էր խմում, իսկ հաջորդ օրը՝ ընդամենը 25 միլիլիտր, որը հավասար է 5 փոքր կումին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ