Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ մեր դասագրքերում կամ որևէ առարկայի շրջանակում մարդկանց սովորեցնո՞ւմ են արդյոք վարվեցողության պարզ կանոններ կամ ձևավորո՞ւմ են արդյոք շփման, հաղորդակցման տարրական հմտություններ։ Իմ կարծիքով՝ կարևոր է, որ մարդկանց դպրոցից սովորեցնեն չուշանալ, խոսքի տերը լինել, գիշերվա ժամը հազարին մարդկանց չզանգել և այլն։ Բացի այդ, նկատել եմ, որ հարցերը կամ կարիքները ձևակերպելու խնդիր ունեն մարդիկ, և դա էնքան տարածված է, որ ես սկսում եմ մտածել, որ խնդիրը մեր կրթական համակարգի և դրա մշակույթի մեջ է։ Եսիմ, կիսվեցի ուղղակի իմ մտահոգություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել