Մեր հայտնիներից շատերը սովորական բան են դարձրել պլաստիկ վիրաբույժներին այցելելը, ինչն իհարկե լավ է, եթե մարդն արտաքինի հետ կապված խնդիրներ ունի։ Շատ հայ հայտնիներ առաջին հերթին դիմում են քթի վիրահատությունների, ոմանք նույնիսկ մի քանի անգամ, մինչև նորմալ տեսքի են գալիս, իսկ ոմանք էլ՝ չեն գալիս։ Ինչևիցե, կան նաև այնպիսի հայ հայտնիներ, ովքեր չեն դիմում պլաստիկ վիրահատությունների ու պահպանում են իրենց արտաքինը, այդ թվում նաև քթերի բնական տեսքը, ինչը, ինչ խոսք, գովելի է, սակայն գուցե, այնուամենայնիվ, պե՞տք է մտածել պլաստիկ վիրաբույժի օգնությանը դիմելու մասին։ Ուզում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը ամենատգեղ քթերն ունեցող 10 հայտնի հայերին։

10. Սամվել Գրիգորյան

Երգիչ ու հաղորդավար Սամվել Գրիգորյանն ունի ժողովրդական լեզվով ասած «տոլմա քիթ»։ Այն մեծ է ու լայն և յուրօրինակ կոպտություն է մտցնում Սամվելի արտաքինի մեջ։

9. Լիլիթ Մուրադյան

Ունենալով նրբագեղ արտաքին և լինելով գեղեցկադեմ աղջիկ՝ հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ունի… ինքնատիպ քիթ, որը մերթընդմերթ շեղում է մարդկանց ուշադրությունը Լիլիթի արտաքինի գեղեցիկ կողմերից։

8. Ջուս

Ջուսի ինքնատիպ արտաքինին, եթե չասեմ խանգարում, ապա գոնե, մեղմ ասած, չի օգնում նրա քիթը, որը նեղ է, երկար ու կախ։ Թեև դժվարանում եմ պատկերացնել, թե կոնկրետ ինչ ձևի քիթ կսազեր Ջուսին, բայց հաստատ գիտեմ, որ այսպիսի քիթը նրան բնավ չի գեղեցկացնում։

7. Սիլվա Հակոբյան

Ես չգիտեմ, թե ինչու Սիլվա Հակոբյանն այսքան տարիների ընթացքում այդպես էլ չի դիմել պլաստիկ վիրահատություն։ Գուցե նա պահպանողական հայացքների տեր է, կամ էլ նրա խստաբարո հայրը թույլ չի տալիս, բայց մի բան հաստատ է՝ ես այդպիսի քիթ ունենալ չէի ցանկանա։

6. Արամ MP3

Լինելով մեր էստրադայի ամենադրական ու ամենասիրված կերպարներից մեկը՝ Արամը նաև ամենատգեղ քթերից մեկի սեփականատերն է։ Ինչ խոսք, դա չի խանգարում նրա տաղանդին ու պոպուլյարությանը, ինչպես նաև երջանիկ ամուսին լինելուն, բայց գուցե, այնուամենայնիվ, պետք չէ՞ անտեսել պլաստիկ վիրաբուժության արդի ձեռքբերումները։

5. Անդո

Անդո-Ռաֆո հումորային զույգի Անդոն այնքան հումորով է, որ նույնիսկ նրա քիթն է հումորային։ Այնպիսի տպավորություն է, ասես նա կենդանություն առած ծաղրանկար լինի, ու կատակերգական ժանրում իր գործունեությանը նրա արտաքինն ու հատկապես քիթը շատ են նպաստում, բայց արտաքին գրավչությանը՝ ամենևին…

4. Մարգարիտա Բարխոյան

Մարգարիտա Բարխոյանը տաղանդավոր երգչուհի է ու բավականին բարետես, բայց արի ու տես, որ նրա քիթը խոչընդոտում է նրա սեքսուալությունն ու գեղեցկությունն ընկալելու հարցում, որքան էլ փորձում է ընդգծել դա կարճ շրջազգեստներով ու հարմար անկյան տակ արված լուսանկարներով։

3. Համո-Գագո

Սերիալային այս զույգին, բացի իրենց կերպարներից, նաև միավորում են նրանց սահմռկեցուցիչ քթերը։ Ու թեև կյանքն առանձին ճանապարհներով է տարել այս զույգին, ես հույս ունեմ, որ այդ նույն կյանքը նրանց մի օր կմիավորի պլաստիկ վիրաբույժի վիրահատական սեղանի վրա… Հատկապես Համոյին (նկարում՝ աջից)…

8

2. Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյանը մեզ հայտնի է որպես հեռուստահաղորդավար, իսկ այս նյութը կարդալուց հետո՝ նաև որպես հայկական հեռուստաեթերի ամենամեծ քիթն ունեցող մարդը։ Հակոբ ջան, ինչի՞դ է պետք այդ ծանրությունը, այն էլ 21-րդ դարում։

1. Վարդան Այվազյան

Ու վերջապես, այս ցուցակի «հաղթողը»։ Ճիշտ է, որպես կանոն, հայտնիների մասին խոսելիս ես ի նկատի չեմ ունենում քաղաքական գործիչներին, բայց կոնկրետ այս թեմայում Վարդան Այվազյանին անտեսելը մահացու մեղք կլիներ իմ կողմից, քանի որ Վարդան Այվազյանի քիթը ոչ թե զուտ քիթ է, այլ լիարժեք վերջույթ, որն իր կյանքով է ապրում։ Հավանաբար այսպիսի քիթ ունենալու համար մի աշխարհ սուտ է պետք ասել…

1258894564_nazeni_armportal.ru_9

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել