Ինչքան մուգ է խալի գույնը, այնքան այն բնութագրող բնավորության գիծը ավելի ուժեղ է արտահայտված: 
Եթե խալը կլոր է, ապա դա բնորոշում է բարություն, երկարավունը` հաջողություն, եռանկյունաձևը կամ անհավասար եզրերովը` բարու և չարի հավաքածու:

Ճակատի վրայի խալ.
Եթե խալը գտնվում է ճակատի մեջտեղում կամ աջ մասում, ապա դա բնորոշում է աշխատասիրություն, հաջողություն գործերում, երջանկություն ամուսնության մեջ և ակտիվ բնավորություն: Իսկ եթե խալը ձախ մասում է, ապա այս ամենին հասնելու համար, նա պետք է ջանքեր ներդնի:

Խալ այտերին.
Բնորոշում է աշխատասիրություն և բարյացակամություն: Այսպիսի խալ ունեցողը հարուստ չի լինի: 

Խալ քթի վրա.
Բնորոշում է բռնկվող բնավորություն: Այսպիսի խալ ունեցողները կրքոտ են, և նրանց բնորոշ է սիրային արկածները: Նրանք նաև ազնիվ, անկեղծ ընկերներ են, չնայած որ բավականին դյուրաբորբոք են: Կլինեն հաջողակ կյանքում և ամուսնության մեջ:

Խալ շուրթերին.
Շրթունքի տակ խալը բնորոշում է քնքշություն: Այսպիսի խալ ունեցողները ոչ միայն «նուրբ էակներ» են, այլև ունեն նաև «նուրբ» առողջություն:

Խալ կզակին.
Բնորոշում է ընկերասիրություն և հանգիստ բնավորություն: Այսպիսի խալ ունեցողը աշխատասեր է, հաճոյախոս և շատ հաջողակ:

Խալ վզին.
Եթե խալը առջևից է, ապա դա բնորոշում է երջակնություն, եթե հետևից` դժբախտություն, եթե կողերում` այդ մարդը աստիճանաբար կդառնա ոչ անկեղծ և բծախնդիր:

Խալը կրծքին.
Եթե գտնվում է աջ կրծքին, բնորոշում է ուժեղ հակում հակառակ սեռին և ոգելից խմիչքներին, եթե ձախ կրծքին` աշխատասիրություն և շրջահայացություն: Ավելի հաճախ նրանք լինում են հիանալի սիրուհի կամ սիրեկան:

Խալ գոտկատեղին.
Բնորոշում է աշխատասիրություն, ազնվություն և անկեղծություն:

Խալ կոնքերին.
Եթե գտնվում է աջ կոնքին, ապա բնորոշում է համարձակություն: Այդպիսի մարդիկ շուտ են սիրահարվում: Եթե գտնվում է ձախ կոնքին` բայրացակամ և լավ մարդ է, ով շատ է աշխատելու:

Խալ ոտքերին.
Այսպիսի մարդիկ ունեն դժվար բնավորություն: Կյանքում հանդիպել է շատ դժվարությունների, որոնք հենց ինքն էլ ստեղծել է: Սակայն կլինի ավելի շատ հաջողակ:
Իսկ դու որտե՞ղ ունես խալ:
Anush

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել