Բաղադրությունը
2 պճեղ սխտոր՝ մանրացրած
1 1/2 ճաշի գդալ չիլի մածուկ
2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ
1 թեյի գդալ աղացած քիմիոն
1 թեյի գդալ աղ և սև պղպեղ
2 հավի կրծքամիս՝ առանց կաշի, ոսկրահան, կտրատված
1 կտրատված դեղին պղպեղ
12 հատ չերրի լոլիկ
Խոհարարական սփրեյ-ձեթ
Մանր կտրատված թարմ մաղադանոս
1/4 բաժակ յոգուրտ
Կիտրոնով կարտոֆիլի համար
4 միջին չափսի կարտոֆիլ՝ լվացած և կտրատված
1/4 բաժակ ձիթապտղի ձեթ
1 կիտրոն, ցեդրա (կեղև) և հյութ
3 պճեղ սխտոր, մանրացրած
Աղ և թարմ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Միացնել առաջին 6 բաղադրիչները միջին չափսի տարայի մեջ: Տեղավորել խառնուրդի մեջ հավը և թաթախել այն բոլոր կողմերից:
Ծածկել պոլիէթիլենային տոպրակով և թողնել սառնարանում նվազագույնը 30 րոպե (կամ մինչև մեկ օր):
12 երկար փայտե շամփուրները ընկղմել ջրի մեջ, թույլ տալ՝ ներծծվի 30 րոպե, թափել ջուրը և թողնել՝ չորանան:
Այնուհետև հանել հավը մարինադից և շարել շամփուրների վրա բուլղարական պղպեղի կտորների և չերրի լոլիկի հետ միասին:
Տաքացնել գրիլ-գազը կամ գրիլ-ցանցը միջին կրակին: Ցողել խոհարարական սփրեյով:
Տեղավորել շամփուրները ցանցին կամ գրիլի վրա և ամեն կողմից եփել 4 րոպե (կամ մինչև հավն այլևս վարդագույն չլինի):
Ոչ մեծ տարայի մեջ խառնել յոգուրտը և մաղադանոսը: Մատուցել որպես սոուս խորովածի համար:
Կիտրոնով կարտոֆիլ
Նախապես տաքացնել ջեռոցը 200°C։
Միջին չափսի տարայի մեջ խառնել ձեթը, կիտրոնի ցեդրան ու հյութը և մանրացված սխտորը:
Ավելացնել այս խառնուրդի մեջ կարտոֆիլի կտորները և թաթախել բոլոր կողմերից հավասարաչափ:
Տեղավորել կարտոֆիլը տապակի վրա մեկ շերտով:
Համեմել աղով և պղպեղով:
Եփել 30 րոպե, ժամանակ առ ժամանակ խառնելով, մինչև կարտոֆիլը դառնա նուրբ և խրթխրթան: