Իրականում անմոռուկների օգտագործման դեմ էս ալիքի իմաստը ես այդպես էլ չհասկացա: Ինչ կապ ունի՝ անմոռուկն ինչի վրա են փակցնում մարդիկ, կամ ինչ կապ ունի՝ անմոռուկով ինչ են սարքում: Դա ամեն մեկի գործն է: Այնպես, ինչպես սգալը: Ո՞վ կարող է քննադատել մարդուն, թե ինչպես է սգում՝ լացելով, լուռ, ժպտալով, թե ոնց: Ուրիշ բան, որ երբեմն կարող ես հանդիպել անճաշակ դրսևորումների: Բա ի՞նչ եք ուզում, հո միաբջիջ ինֆուզորիա չենք, մարդիկ տարբեր են, ճաշակները` նույնպես: Իսկ անմոռուկը, ուզենք, թե՝ ոչ, Հայոց ցեղասպանության խորհրդանիշն է` այդպես է ստացվել: Բա էլ ինչի՞ համար են սիմվոլները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrab.haroyan/posts/1084865031540334?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել