Այսօր Ստրասբուրում մեկնարկած ԵԽԽՎ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը՝ նշելով, որ որևէ քաղաքական կամ տնտեսական շահ չպիտի վեր լինի պատմական ճշմարտությունից, և որ պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ։ Իսկ մինչ իր հիմնական ասելիքը ԲՀԿ պատամավորը պատասխանել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին՝ հայտարարելով, որ հերթական անգամ Ադրբեջանի պատվիրակությունն այս դահլիճում էժանագին թատերականացված շոու կազմակերպեց։ Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ հայ զինվորները ևս չեն ուզում ծառայել այն տարածքներում, որոնք հայերին չեն պատկանում, ու ԵԽԽՎ դահլիճում ցուցադրել էր հայ զինվոր Անդրանիկ Գրիորյանի՝ իբր սպիտակ դրոշ բարձրացրած կեղծ մի նկար։
Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է. «Այսօր նիստի մեկնարկին ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հերթական անգամ ցինիկաբար ստեց՝ թատերականացված շոու բեմադրելով այս դահլիճում։ Իսկ հիմա իմհիմնական ասելիքը։ Հարգելի գործընկերներ,
3 օր անց Հայաստանի հոգևոր կենտրոն սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը, ինչպես ժամանակին սրբադասվեցին Բեթղեհեմի մանուկներն, ու միաժամանակյա կղողանջեն Հայաստանի ու աշխարհի հայկական բոլոր եկեղեցիների զանգերը։ Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում իրականացված 1.5 միլիոն հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ 100 տարի առաջ օսման ջարդարարները կոտորեցին, տեղահանեցին, ու հայրենազրկեցին 1.5 միլիոն հայի։ Եվ քանի դեռ Թուրքիան համառորեն մերժում է Հայոց ցեղասպանությունը, նա օսմանյան ոճրաործների հանցակիցն ու համախոհն է։ Եվ պետք չէ համաշխարհային դեմաոիայով զբաղվել՝ պատմաբանների անիմաստ հանձնաժողովների ակնկալիքով։ Ոչ մի կարի հաձնաժողով պետք չէ Հայոց ցեղասպանությունն ապացուցելու համար։ Մտեք ցանկացած տուն Հայաստանում և Սփյուռքում, ու գրեթե չեք տնի մեկ ընտանիք, որ վերապրած չլինի այդ ահավոր արհավիրքը։ Դա ամենախոսուն հանձնաժողովն է՝ ցեղասպանություն վերապրածների հանձնաժողովը։ Հարելի ործընկերներ, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք հատուկ առաքելություն ունենք՝ անել հնարավորը՝ նման ոճրագործությունները բացառելու համար։ Եվ այսօր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մենք կոչ ենք անուն բոլոր պետություններին, միջազային հանրությանը ճանաչել ու դատապարտել աննախադեպ այս ոճրագործությունը։ Ոչ մի քաղաքական շահ չի կարող վեր լինել արդարությունից։ Ոչ մի տնտեսական շահ չի կարող վեր լինել ճշմարտությունից։ Պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ։ Կամբոջիայի, Ռուանդայի Դարֆուրի և այլ ոճիրները, նաև այն, ինչ այսօր կատարվում է «Իսլամիստական ահաբեկչական պետություն» կազմակերպության կողմից, մեկ բանի վկայությունն է՝ անպատժելիությունն ու մերժողականությունը նոր ցեղասպանությունների պատճառ են դառնում։ Երկու տարի առաջ հենց այս դահլիճում, ես Ռեջեփ Էրդողանին ու Ահմեդ Դավութողլուին հանձնեցի Հայոց ցեղասպանության զոհ դարձած անմեղ երեխաների նկարներն ու հորդորեցի նայել անմեղ այդ զոհերի աչքերին։ Թուրք պաշտոնյաների հայացքում ո՛չ կարեկցանք կար, ո՛չ զղջում։ Ավարտեմ ելույթս գերմանացի հայտնի հոգևորական Մարտին Նեմյուլերի խոսքերով, ով Ֆաշիստական ռեժիմի կողմից ձերբակալվելուց հետո ասել էր. «երբ ֆաշիստները եկան կոմունիստների հետևից, ես լռեցի, երբ նրանք եկան հրեաների հետևից, ես դարձյալ լռեցի ու ոչինչ չասացի։ Երբ նրանք եկան արդեն իմ հետևից, չկար որևէ մեկը, ով կարող էր ինձ պաշտպանել»։ Հարելի գործընկերներ, մենք, դուք լռելու իրավունք չունենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mikayelgrigoryan/posts/840811492666024?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել