Մարդկային հոգեբանությունը և մտածելակերպի խեղաթյուրումը բժիշկ-հիվանդ հարաբերություններում մեր երկրում հասել է իր գագաթնակետին: Մեր երկրում ամեն ինչ ունի իր գինը՝ բժշկությունից բացի: Այսինքն` ամեն ինչի համար մեր հասարակությունում վճարում են սուս ու փուս, անգամ օդի համար, բայց բոլորը մտածում են, որ բուժման համար վճարել պետք չէ, որովհետև Հիպոկրատի երդում են տվել բժիշկները: Իսկ ամենազավեշտականը, երբ դեռ հիվանդին չտեսած, հիվանդի ախտորոշումը չիմացած՝ հարցնում են`100% «գառանտիա» տալի՞ս եք, որ բերենք՝ տեսնեք: Ես ցանկանում եմ, որ ծանոթանաք Հիպոկրատի երդման վերջին տողերին`բժիշկի աշխատանքը պետք է վճարվի, բժշկի և նրա ընտանիքի բոլոր հոգսերը պետք է հոգա հիվանդատերը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ruben.harutyunyan.3/posts/3669288425433
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



