Pastinfo.am-ը գրում է.
Մայրական տատիկի տուն գնալու համար 10-ամյա դստերը ծեծած մոր գործը, դատարանի որոշմամբ, կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել՝ հաշտության հիմքով:
Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Մարինա Սարգսյանը 2014թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, մայրական տատի տուն գնալու պատճառով վիճաբանել է անչափահաս դստեր հետ և ձեռքերով մի քանի անգամ հարվածել է դստեր դեմքին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Մարինա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/67728
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



