Բաղադրությունը
4 խոշոր կարտոֆիլ՝ բարակ կտրտած
2 լ բուսական կամ գետնանուշի ձեթ
2 ճաշի գդալ թարմ կտրատած ռեհան
2 ճաշի գդալ թարմ կտրատած համեմ
2 ճաշի գդալ թարմ կտրատած մաղադանոս
2 ճաշի գդալ թարմ կտրատած օրեգանո
1 ճաշի գդալ ծովի աղ
1/2 թ.գ. սխտորի փոշի
1/3 բաժակ թարմ քերած PARMIGIANO REGGIANO պանիր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լցնել սառը ջրով լի տարայի մեջ և թողնել 30 րոպե: Այնուհետև հանել և տեղադրել մեկ կամ երկու սրբիչների վրա, ծածկել թղթե սրբիչով:
Մեծ կաթսայի մեջ ավելացնել ձեթը և դնել միջին կրակի վրա: Երբ ջերմաստիճանը հասնի 350°C-ի, կարտոֆիլը մաս առ մաս տապակել 2-3 րոպե մինչև ոսկեգույն դառնալը: Այնուհետև տեղադրել կարտոֆիլը թղթե սրբիչին, որպեսզի չորանա: Թողնել սառչի մոտ 10-15 րոպե և նորից տապակել մինչև ավելի մուգ ոսկեգույն դառնալը: Հանելուց հետո տեղադրել ափսեի կամ թխման թղթի վրա: Պատել մեծ քանակությամբ համեմված աղով: Ավելացնել պարմեզան և լավ խառնել: Անհրաժեշտության դեպքում նորից ավելացնել աղ և պարմեզան:
Համեմված աղ
Միախառնել ռեհանը, համեմը, մաղադանոսը, օրեգանոն, աղը և սխտորի փոշին: