Ուրախ եմ, որ Երևանում բացվել է Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ: Այս համալսարանը հնարավորություն կտա հայ երիտասարդերին կրթություն ստանալ համաշխարհային համբավ ունեցող ԲՈՒՀ-ում, մյուս կողմից էլ Հայաստանը կդառնա որակյալ կրթություն ապահովող պետություն, և, ընդհանրապես, համաշխարհային համբավ ունեցող ԲՈՒՀ-երի մասնաճյուղեր ունենալը Երևանում կարելի է դարձնել ավանդույթ և փորձել եվրոպական ու ամերիկյան առաջատար ԲՈՒՀ-երի ներկայությունն ապահովել մեր երկրում:
Որակյալ կրթությունը 21-րդ դարի կաևոր զենքերից է և անչափ կարևոր է, որ մենք այս իմաստով ճիշտ ճանապարհին ենք և փորձում ենք հնարավորություն ընձեռել մեր երիտասարդներին առավել մրցունակ կրթություն ստանալ:
Կարծում եմ՝ առաջատար ԲՈՒՀ-երի մուտքը Հայաստան մրցակցային իրավիճակ կստեղծեն հայկական ԲՈՒՀ-երի հետ, ինչը կնպաստի մեր ԲՈՒՀ-երի որակական զարգացմանը: Ցանկացած ներդրում կրթության ոլորտում ուժեղացնում է մեր պետության ապագան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել