SplashData ընկերությունը, որը զբաղվում է ծածկագրերի պաշտպանության համար միջոցների մշակմամբ, հրապարակել է ինտերնետ ծառայություների օգտատերերի կողմից կիրառվող 25 ամենավատ ծածկագրերի ամենամյա երկրորդ վարկանշային աղյուսակը: 

Ինչպես հայտնի է, մասնագետները վաղուց են նախազգուշացնում սպառնալիքների մասին, որոնք իրենց մեջ կրում են անհուսալի ծածկագրերը: Սակայն ինտերնետ օգտատերերը հաճախ են դիմում ամենասովորական բառերի, հաջորդական թվերի օգնությանը, որոնք բավականին հեշտ է կռահելը:
Պարզունակ ծածկագրերը գլխավոր պատճառն են, որոնց հետևանքով օգտատերերը զրկվում են օնլայն ծառայությունների իրենց օգտահաշիվներ մուտքի հնարավորությունից: 
SplashData-ի հետազոտությունն անցկացվել է հաքերների կողմից գողացված և համացանցում տեղադրված տվյալների հիման վրա: 2012-ին, ինչպես և նախորդ տարի, առաջին եռյակը փոփոխության չի ենթարկվել:
Ամենից հաճախ օգտատերերը կիրառում են password բառը, երկրորդ տեղում 123456 թվային հաջորդականությունն է, երրորդում՝ 12345678-ը: 5-րդից 4-րդ տեղ է բարձրացել abc123-ը, իսկ qwerty-ն զիջել է տեղը՝ հաստատվելով 5-րդ հորիզոնականում:
Այս տարի հայտնվել են նորույթներ: Դրանցից են՝ welcome-ը (17), Jesus-ը (21), ninja –ն (23), mustang-ը (24), password1-ը, որով էլ եզրափակվում է վարկանշային աղյուսակը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել