Mediamonitor.am-ը գրում է.
Վերջին հետազոտությունները պարզել են, որ այն հիվանդությունները, որոնցով տառապում եք, այն ճանապարհը, որի միջոցով փորձում եք պայքարել հիվանդությունների դեմ և նույնիսկ ձեր հուսալիության մակարդակը սերտորեն կապված են ձեր աչքի գույնի հետ: Եկեք պարզենք մուգ և բաց գույնի աչքերի միջև եղած տարբերությունները:
Աչքերը մեր մասին շատ բան կարող են պատմել. թե ինչ ենք մենք զգում կամ մտածում, արդյոք ճի՞շտն ենք ասում, թե ստում ենք, ինչպես նաև պատմում են մեր առողջության մասին ու տեղեկացնում, թե ինչ հիվանդություններով ենք հակված վարակվելու: Միանգամայն սխալ է ընդունված այն կարծիքը, որ 2 տարբեր գեներ կան միայն (մեկը կապույտ աչքերինն է, մյուսը՝ շագանակագույն). գոյություն ունեն 12-13 տարբեր գեներ, որոնք որոշում են մեր աչքերի գույնն ու մարմնում տեղի ունեցող մյուս գործընթացները:
Հիվանդություններ, որոնցով տառապում ենք
Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մեր աչքի գույնը սերտորեն կապված է այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են շաքարախտը, մելանոման և վիտիլիգոն: Կապույտ աչքերով մարդիկ ավելի քիչ են տառապում վիտիլիգո կոչվող հիվանդությամբ , որի ժամանակ մաշկն ասես գունաթափված լինի (այդ հիվանդության պատճառով մաշկի որոշ հատվածներում բացակայում է շագանակագույն գունանյութը և այդ պատճառով հետքեր են մնում):
Երբ մարդու աչքերը տարբեր գույների են լինում, օրինակ, մեկը լինում է կապույտ, իսկ մյուսը՝ շագանակագույն, ապա դա վկայում է տարբեր հիվանդությունների մասին, ինչպիսիք են Հորների սինդրոմը կամ գլաուկոմա ֆիգմանտրիտը: Բացի այդ շաքարախտով տառապող մարդկանց աչքերի գույնը գնալով ավելի է մգանում:
Ձեր անձնական հատկանիշները
Ավստրալիայում կատարված հետազոտությունը, որին մասնակցել է 366 մարդ, պարզել է, որ բաց գույնի աչքերով մարդիկ ավելի մրցունակ են ու ավելի քիչ են նրբանկատ, ընկերասեր ու մեծահոգի քան մուգ աչքերով մարդիկ:
Կարող է չափազանցություն թվալ , բայց հետազոտողները պնդում են, որ սա կապված է մեր էվոլյուցիոն արմատների հետ (որն, իհարկե, հետագա ուսումնասիրությունների կարիք ունի). հազարավոր տարիներ առաջ, Հյուսիսային Եվրոպայի մեր նախնիները կարծում էին, որ կապույտ աչքերով մարդիկ ավելի գրավիչ են ու իդեալական զուգընկեր: Ահա թե ինչու այսօր կապույտ աչքերով մարդիկ ավելի մրցունակ են համարվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ