Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լիա Զախարյանին հեռուստադիտողը ճանաչեց թեթեւ, թիթիզ ու կամակոր աղջկա կերպարներում, հետո նա հեռուստաէկրաններ հայտնվեց բավականին բացասական կերպարում, իսկ ահա այսօր Life.panorama.am-ին Լիան պատմեց, որ դերասանուհուց բացի նա ապագա դիվանագետ է ու այսօր անգամ վերապատրաստվում է ՀՀ Կառավարությունում. «Ես սովորում եմ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի առաջին կուրսում եւ այս տարի կավարտեմ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Դիվանագիտույթուն եւ Միջազգային հարաբերություններ բաժինը: Բացի այս, վերջերս Գիտությունների Ազգային Ակադեմիայից ինձ ուղղարկեցին ՀՀ Կառավարություն՝ փորձաշրջանի, որտեղ բարեհաջող անցնելուց հետո ինձ պահեցին վերապատրաստման, որն էլ ավարտելուց հետո պարզ կլինի այստեղ կկարողանամ աշխատել, թե ոչ»,- պատմեց դերասանուհին, ու հարցին, թե ընտրության դեպքում, որ մասնագիտությանը առաջնահերթություն կտա, Լիան պատասխանեց. «Անկեղծ ասած, դեռ չեմ կարող ասել, քանի որ չեմ առանձնացնում իմ մասնագիտությունները իրարից: Ավելին ասեմ, իմ կարծիքով, դիվանագետի եւ դերասանի մասնագիտությունները շատ կապված են ու լրացնում են իրար: Դիվանագիտության մեջ պետք է դերասանի վարպետություն եւ համոզելու կարողություն ունենաս, որպեսզի կարողանաս բանակցությունները ի օգուտ քո երկրի կատարես, իսկ դերասանության մեջ էլ դիվանագետ պետք է լինես, որ կարողանաս առաջ գնաս»: Ապագա դիվանագետ եւ դերասանուհի Լիա Զախարյանը, այդ երկու մասնագիտությունների միջեւ անմիջական կապը տեսնելով, իր խոսքերով, կարողանում է պատկերացնել նաեւ այս երկու մասնագիտությամբ իր համատեղ աշխատանքը.
«Եթե մարդը հասցնում է համատեղել, ուրեմն չեմ կարծում, որ որեւէ խնդիր լինի: Հատկապես, որ համատեղելու արդյունքում արդարացնում է իր աշխատանքը, ապա ի՞նչն է խանգարում: Եթե ես հայտնվեմ այն աստիճանի վրա, որ այնուամենայնիվ ստիպված լինեմ ընտրություն կատարել սիրելի մասնագիտություններիս միջեւ, ապա հաստատ երկար ու լուրջ կմտածեմ ու կաշխատեմ ճիշտ որոշում կայացնել»,- նշեց նա: Իսկ Life.panorama.am-ի այն հարցին, թե այդքան շատ սիրելով իր երկու ոլորտների աշխատանքը, հարկ եղած դեպքում ամուսնու պահանջով ընտանիքի եւ կարիեռայի միջեւ ինչ ընտրություն կկատարի, Լիան, արդեն առանց երկար մտածելու շեշտեց. «Միանշանակ ընտանիքս կընտրեմ: Եթե ես ընտրեմ այն տղամարդուն, ով կլինի իմ ամուսինը, ուրեմն նրա համար պատրաստ կլինեմ հրաժարվել առհասարակ ամեն բանից, ես ուղղակի կնվիրվեմ նրան ու ընտանիքիս: Բացի այդ, իմ ապագա երեխաներին ես որպես ուշադիր մայր եմ պետք, ոչ թե գործունյա կին, իմ ընտանիքում պետք է ջերումություն լինի, դա ինձ համար շատ կարեւոր է: Հատկապես հայ կնոջ համար, այնուամենայնիվ, պետք է գլխավոր տեղում լինի իր ընտանիքը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ