Մարդկության մեջ մի տեսակ կա, որն ամոթը գրավ է դրել գրավատանը: Այ Ձեր տունը շինվի, մարդկանց աչքից ու ականջից հեռու ինչ զիբիլ կարգավիճակում ուզում եք հայտնվեք, բայց մի՞թե չեք ամաչում, երբ հրապարակայնորեն բացահայտում եք ձեր քծնող ու ցեխաջուր տեսակը: Ո՞նց եք կարողանում, ասենք, մարդուն այնպիսի քծնանքով ու պաթոսով շնորհավորել, որ դեմքով 3 վայրկյանի ընթացքում 18 անգամ ծեփվում եք ասֆալտին: Լավ, եթե ասենք հանճարեղ ինչ-որ մեկին շնորհավորեիք, չնայած դուք ուր, հանճարեղներն ուր... Ձեր նման միս ու արյունից, ձեր նման ետնյալ մեկին շնորհավորելուց ինչո՞ւ եք այդքան նվաստանում: Մի՞թե արժանապատվություն ասածը բացարձակ մոռացել եք: Սա արդեն այն դեպքն է, երբ ձեր գրառումները ոչ թե թուրքն է տեսնում ու ուրախանում, այլ բոլոր նորմալ մարդիկ կարդում են ու գարշանք ապրում: Ուզում եմ ասել, մի փոքր ձեզ բարձր պահեք, բայց ավաղ, արդեն շատ ուշ է: Չէ՞ որ ողջ կյանքում սողացողը երբեք թռչուն չի դառնում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/787459931335555?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել