Interpress.am-ը գրում է.
Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, անցկացրեցի երկու օր՝ 2015 թվականի փետրվարի 25-ից 27-ը: Բայց ես այդպես չէի զգում:
Ամեն ինչ, որ արեցի կամ ամենուր, ուր գնացի թվում էր կապված է անցյալի հետ: Իմ ուղևորությունը դարձավ Հայաստանի պատմության անսպասելի ու ակամա մի արագ դասընթաց: Ես սնվում էի, ընկերներ ձեռք բերում ու խմում գարեջուր, լսում երաժշտություն և շատ չէի ծախսում այդ ամենի վրա:
Բայց այն, ինչ ես հիշում եմ առավել շատ, դա այն չէ, թե ինչը տեղի ունեցավ իմ հետ ուղևորության ժամանակ, այլ այն, թե ինչ է տեղի ունեցել նախկինում: Թերևս այդ ամենը անխուսափելիորեն տարածաշրջանում է, որը դարերի ընթացքում տեսել է այդքան դրամատիկ և հաճախ ողբերգական իրարանցումներ:
Մինչև իմ երկու շաբաթանոց ուղևորությունը Հայաստան և Վրաստան, ես շատ բան չէի կարող ասել այս դեպի ծով ելք չունեցող կովկասյան ազգի անցյալի մասին, որը կազմում է Պենսիլվանիայի քառորդ չափը: Ես նույնիսկ չգիտեի, որ Երևանը մայրաքաղաք է: Երբ ես անգիր ասում էի երկրների մայրաքաղաքները որպես երեխա, քաղաքը դեռ մաս էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության:
Ես, իհարկե, ընդհանուր առմամբ ծանոթ էի 1915 թվականի Հայոց Ցեղասպանությանը, որի 100-ամյակին նվիրված միջոցառումները տեղի կունենան ապրիլի 24-ին, և դրանից բխող սփյուռքին, որը մաս է մեծ ամերիկահայ համայնքի Լոս Անջելեսում և Բոստոնում, որտեղ ես մեծացել եմ շատ երեխաների հետ, որոնց ազգանունները ավարտվում էին յան-ով: Բայց միայն այդքանը:
Ահա մի քանի տեղեր, որ գնացել եմ, որոնք, ի վերջո, շատ ավելի խորը պատկերացում տվեցին, սակայն, դեռևս բավական մակերեսային, այս բարդ երկրի մասին:
Հայոց Ցեղասպանություն
Պետք է լինես հարյուր տարեկան, որ անձամբ վերապրած լինես Հայոց Ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան թուրքերը սպանեցին 1.5 միլիոն հայերի և շատերին տեղահանեցին դուրս:
Երիտասարդ հայերը, սակայն, ունեն կոլեկտիվ հիշողություն, թերևս մասամբ ի շնորհիվ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ Հայոց Ցեղասպանության թանգարանի, որն էլ իմ առաջին կանգառն էր Երևանում: Քարդաշյանների մի քանի անդամներ ՝ առավել հայտնի ամերիկահայ ընտանիքի, անցյալ շաբաթ այցելել էին այստեղ: Ավաղ, թանգարանը ենթարկվում է լուրջ կապիտալ վերանորոգման՝ թողնելով բաց միայն ժամանակավոր ցուցահանդեսը:
Թեև փոքր էր (և հիմնականում հայերեն), ցուցահանդեսի անգլերեն հեռագրերն ու թերթերի հոդվածները բավարար էին լիովին պատկերացում կազմելու, թե ինչ է տեղի ունեցել Արևմտյան Հայաստանում, 1915 թվականին Օսմանյան կայսրության մաս:
Ինձ գրավեց Մուսա լեռան պատմությունը՝ Միջերկրածովյան մի սարի, որտեղ 1915 թվականին հարյուրավոր հայեր ավելի քան մեկ ամիս հետ էին մղում Օսմանյան հարձակումները մինչև չփրկվեցին ֆրանսիական նավերի կողմից: Ավելի ուշ պարզեցի, որ 1933 թվականին գրված այս պատմության վեպային տարբերակը ՝ «Մուսա լեռան քառասուն օրը», Հոլոքոստի ժամանակ ոգեշնչում էր եվրոպական հրեաներին գետոներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ