Interpress.am-ը գրում է.
Ոչ պաշտոնապես, բայց 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած սպանությունները անվանելու շուրջ արդեն ձևավորվում է կոնսենսուս
Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համերաշխություն է հայտնել հայերին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցի առիթով: Հանձնաժողովն ընդունել է Ռոբին Բյոհնիչի (Սոցիալ-դեմոկրատ) առաջարկած բանաձևը, որը տեղի ունեցած դեպքերը շարունակաբար անվանում է Ցեղասպանություն:
Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան սկզբունքորեն հերքում է, որ հայերի նկատմամբ Ցեղասպանություն է իրականացվել:
Հանձնաժողովի բանաձևն ընդգծում է այդ տարիներին տեղի ունեցող դեպքերի նկատմամբ միջազգային հանրության ոչ բավարար արձագանքը, երբ ազգային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնությունները հասել էին «նախկինում չտեսնված չափերի»:
Հանձնաժողովը նաև դատապարտել է Ցեղասպանությունների ժխտումն ու դրանց ծանրության նվազեցումը և կոչ է արել արդյունավետ քայլեր ձեռնարկել մարդկության դեմ հանցագործությունները կանխելու ուղղությամբ: 1915-1917 թվականներին հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 23 պետություն, այդ թվում Գերմանիան և Ֆրանսիան, որոնք, ինչպես և Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ են: Պատմության արյունոտ այս էջն առ այսօր բաժանում է Երևանին և Անկարային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ