«Սովորում ենք թուղթն օգտագործել խնայողաբար»-այսպիսին է միջազգային «Առանց թղթի» քարոզարշավի հիմնական նպատակը, որն անցկացվում է ամեն տարի հոկտեմբերի չորրորդ հինգշաբթի օրը:
Այս օրը տարբեր երկրների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվում են կիսելու իրենց փորձը, թե ինչպես է հնարավոր կրճատել թղթի կորուստը: «Առանց թղթի» միջազգային օրվա նպատակն իրական օրինակներով ցուցադրելն է, որ նոր տեխնոլոգիների եւ ՏՏ ոլորտի օգտագործմամբ հնարավոր է պահպանել բնական պաշարները:
Ակցիայի յուրահատկությունը նրանում է, որ այն ոչ միայն նպաստում է բնության պաշտպանությանը, այլեւ` բիզնեսի: Օգտագործելով փաստաթղթաշրջանառության տեխնիկական տարբերակը` կազմակերպությունը հնարավորություն է ունենում էապես կրճատել գրասենյակների թղթի համար նախատեսվախ ծախսերը:
AIIM ասոցացիայի տվյալներով` խնայելով կամ վերամշակելով օգտագործված թուղթը` հնարավոր է «փրկել» 17 ծառի կյանք, խնայել 26.000 լ ջուր, 3մ3 հող, 240 լ վառելանյութ եւ 4000ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա:
Ակնհայտ է, որ թղթից ամբողջությամբ հրաժարվել հնարավոր չէ, բայց դրա օգտագործման ծավալների կրճատմամբ մեզնից յուրաքանչյուրը կարող է դառնալ բնապահպան եւ կրճատել բնությանը հասցվող վնասի ընդհանուր ծավալը:
Նյութի աղբյուր՝ http://artsunset11.blogspot.com/2012/10/25_25.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել