Ամերիկյան ավտոմեքենաների սպասարկման կենտրոններից մեկը մի այսպիսի հիանալի քայլ էր կատարել՝ իր լավ սպասարկումն ընդգծելու համար:
Երբ հաճախորդը մտնում էր մեքենաների սպասարկման սրահ, իր դիմացի պատին գրված էր հետևյալ արտահայտությունը.
«Մոտեցեք սեղանին և շրջեք ավազե ժամացույցը: Եթե այդ ընթացքում ոչ ոք չմոտենա Ձեզ, ապա Դուք ստանում եք 30% զեղչ»:
Իսկ հաճախորդի առաջին իսկ քայլը հետևյալն է լինում՝ շրջել ավազե ժամացույցն ու սպասել:
«Միայն թե չմոտենան, միայն թե չգան, ես կսպասեմ»՝ կմտածի յուրաքանչյուր հաճախորդ: Ահա և հաճախորդների մոտ կարելի է առաջացնել մոտիվացիա սպասման հանդեպ:
Հ.Գ. Շատ հետաքրքիր բան էին մտածել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1585634381721631&id=100008252523676¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել