Yerevannews.am-ը գրում է.

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող չգործող սրճարանի տարածքում զենք-զինամթերք է թողել: Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնականի բաժին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել