Այո՛, այսօր ՄԱԿ-ի միջազգային օրն է, բայց մեր որոշ լրատվական կայքեր մի ապուշ բան պետք է արած լինեն, բա ո՞նց կլինի առանց դրա (կայքերը չեմ նշի, որպեսզի չդիտիվի իբրև գովազդ): Իսկ մյուս մի քանի լրատվականն էլ, իհարկե՛ ինչպես միշտ, copy/paste-ի միջոցով դա պետք է տարածեին..
Հարգելինե՛րս, այդքան դժվա՞ր է կառույցի մասին գոնե մի փոքր տեղեկացված լինել, որ նոր դրա մասին նյութ գրել: Դժվա՞ր է տարեթվերը ճիշտ գրել:
Ես այսպես եմ շնորհավորել, եթե կարող եք, ապա գտե՛ք տարբերությունն իմ և Ձեր գրածների միջև.
1948 թ. հոկտեմբերի 24-ից նշվում է ՄԱԿ միջազգային օրը:
Պատահական չէ, որ հենց այդ օրն է ընտրվել, քանի որ 1945 թ. հոկտեմբերի 24-ին ընդունվեց ՄԱԿ-ի կանոնադրությունը:
Երբ այդ արմատական փաստաթուղթը վավերացվեց անդամ պետությունների մեծ մասի կողմից, այդ թվում նաև՝ Անվտանգության Խորհրդի 5 մշտական անդամ պետությունների կողմից՝ Չինաստան, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա, իր պաշտոնական սկիզբն առավ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը:
Շնորհավորո՛ւմ եմ բոլորիս մոլորակի կա՛մ ամենակառուցող, կա՛մ ամենաավերիչ կազմակերպության օրվա կապակցությամբ...
Աղբյուր՝ իմ Կենդանի Մատյան՝ այստեղ
Հ.Գ. Եթե ցանկություն ունենաք մի փոքր ինֆորմացվել կառույցի մասին կամ ինձ հակառակում համոզել, ապա կարող եք անցնել հետևյալ հղումով և ծանոթանալ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/A.Unusyan/posts/393708227365207
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել