Բաղադրությունը
Ձու — 2 հատ
Շաքարավազ — 1 բաժակ
Թթվասեր — 140 մլ
Կարագ — 100 գրամ
Սոդա՝ քացախով հագեցած — 0,5 թեյի գդալ
Ալյուր — 300 գրամ
Խտացրած կաթ — 12 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
1.Ձուն հարել շաքարավազի հետ միքսերի օգնությամբ 3-4 րոպե, այնուհետև ավելացնել թթվասերը և կարագը: Հարել ևս 2 րոպե, ավելացնել սոդան և ալյուրը և լավ խառնել:
2. Կեսքի համար նախատեսված ֆորման պատել կարագով, լցնել 2/3 խմորով և յուրաքանչյուր կեքսի մեջտեղում լցնել 1 թեյի գդալ խտացրած կաթ:
3. Դնել 180 աստիճան ջեռոցը մոտ 10 րոպե:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/719863224809153/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել