Չանտեսելով համաշխարհային տնտեսության մարտահրավերներն ու հարվածները, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ Հայաստանի տնտեսական լոկոմոտիվը գյուղատնտեսությունն է:
Ի ուրախություն մեզ, վերը նշված ոլորտը զգալի տեմպերով աճում է, և եթե համեմատենք օրինակ այս տարվա փերտվարի արտադրության աճը հունվարի հետ, ապա կտեսնենք 3,6 տոկոսանոց աճ։ Հունվարի համեմատ այն գրանցել է 54 տոկոսանոց աճը, ինչը, հաշվի առնելով նախորդ ցուցանիշները, ռեկորդային է։
Բնականաբար, այս ամենը չի կարող մեխանիկորեն տեղի ունենալ, և անհրաժեշտ են զգալի փոփոխություններ: Այդ նպատակով ես շատ եմ կարևոր համայնքների խոշորացման ծրագիրը: Այս ծրագիրը ոչ միայն հարկավոր է համայնքների միջև հեռավորության կրճատման առումով, այլ նաև դրա շնորհիվ հնարավոր կլինի ավելի արդյունավետ բաշխել գյուղերի զարգացման նպատակով տրամադրվող գումարները:
Մեր ներկայիս խնդիրներից մեկը չօգտագործվող հողատարածներն են: Կարծում եմ՝ վերջերս ընդունված որոշումը կարող է կտրուկ դրական փոփոխությունների հանգեցնել: Գյուղացիական տնտեսությունում կան մարդիկ, ովքեր ունեն հողատարածք, սակայն չունեն գումար այն շահագործելու համար: Նոր օրենքն իրենից ենթադրում է հողերի «վերակենդանացում»: Հողատերերին առաջարկվելու են ծրագրեր` մինչև 350.000 դրամ, որոնց միջոցով հնարավոր կլինի իրականացնել վերը նշված տարածքի շահագործումը: Բացի դրանից, կարևոր է նաև այն, որ եթե վերը նշված տարածքի համար հողատերը պետք է վարձի աշխատողներ, ապա նրանց աշխատավարձի 50 %-ը պետությունը փոխհատուցելու է: Դրանով լուծվում է միանգամից երկու հարց` գործազրկության նվազում և գյուղացիական տնտեսության ակտիվացումը:
Վերը նշված ծրագիրը մեծ թափով արդեն իսկ իրականացվում է, և կարծում եմ՝ ապագայում հարկավոր կլինի ավելացնել ծրագրերի համար տրվող գումարի մաքսիմալ շեմը` վերը նշված ծրագրի զարգացման համար: Մինչ այդ, իհարկե, պետք է շարունակել նույն տեմպերով իրականացնել հիմիկվանը:
Եթե այս ոլորտի աճը տեղի է ունենում արտահանման կրճատման նման պայմաններում, երբ գյուղատնտեսական արտադրության գլխավոր ներկրող-գործընկեր Ռուսաստանում գնողունակությունը կրճատվել է ավելի քան 75 %-ով, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա ռուսական շուկայի կարգավորման որոշակի փուլերից հետո: