Ի դեպ, նույն գազի թեմայով:
Հայաստանում է ՌԴ Գազպրոմի նախագահ Միլերը:
Նախկինում Հայռուսգազարդ, իսկ այժմ արդեն վերջին 20 տոկոս բաժնեմասն էլ ՀՀ իշխանությունների կողմից ՌԴ-ի վրա «սաղացրած» ու լրիվորեն Գազպրոմի կողմից արդեն ղեկավարվող ու վերահսկվող կազմակերպության ղեկավարն ի՞նչ հարցով հարկ կհամարեր Հայաստան ժամանել: Ըստ հայաստանյան համապատասխան նախարարության հայտարարությունների՝ գազի գնի շուրջ իբր դեռ բանակցող Հայկական կողմն այդ հարցում վերջնական պատասխան չունի, ասել է՝ սպասումների մեջ է: Սպասումների մեջ էր նաև տարիներ առաջ, երբ հանկարծակի պարզվեց, որ Հայաստանը ՌԴ-ին պարտք է մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլար: Ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում: Հերթական թանկացումների «սպասումների» ֆոնին հանկարծ նորից չպարզվի՞, որ էլի ՀՀ սպառողներս բավական ժամանակ էժան գազ ենք օգտագործել, և որ տարբերությունն արդեն պետք է հատուցվի՝ հաշվարկելով այն արդեն «նոր գին» մատուցվողի շրջանակներում:
Բայց դա կարող էր արվել նաև առանց ՌԴ-ի նման բարձրաստիճան պաշտոնյայի այցելությամբ: Հարցը, բնականաբար, ավելի տարողունակ է՝ կապված Իրան-Արևմուտք ջերմացող հարաբերությունների և այդ համատեքստում այն հանգամանքի հետ, որ Արևմուտքին ձեռնատու է կարճ ու էժան ճանապարհներով Իրանից գազ ստանալ: Ըստ մոտավոր հաշվարկների, եթե նման գազատարն անցնի Հայաստանով, ապա երկիրը որպես տարանցիկ կստանա այնքան գազ, որը հավասար է Հայաստանի ներկայումս սպառած գազի չափի կրկնակիին:
Բայց այստեղ էլ ժամանակին ՌԴ-ն արել է իր կանխարգելիչ քայլը. մի կողմից թույլ չտալով, որ Իրան-Հայաստան առկա գազատարը չունենա տարանցիկ հնարավորություններ, մյուս կողմից էլ պարտադրել ՀՀ իշխանություններին ստորագրել մի պայմանագիր, որով բավականին երկար ժամանակ ՀՀ-ն ուղղակի իրավունք չի ունենալու օգտվելու այլ էներգոռեսուրսներից:
Չէ, ոնց որ անկախ ամեն ինչից՝ հայերիս համար էլի Մոսկովից մեծ քաղաք չիք:))))))))))))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/808185525939311?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել