Ի՞նչ իրավունքով և օրենքի ո՞ր հոդվածի հիմքերով է առաջնորդվում Ձեր ենթակայության տակ գտնվող` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ЗАГС) շարքային աշխատակիցը, երբ ավելորդ ու անիմաստ քաշքշուկ է ստեղծում ու մերժում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին բերված հարցման հիման վրա պարզ ու հասարակ տեղեկանքի տրամադրման հարցում։ Սա առաջին դեպքը չէ!!! Այլևս չեմ լռելու և չեմ թույլ տալու, որ յուրաքանչյուր անգամ նման կերպ վարվեն քաղաքացիների հետ!!! Գուցե ժամանակն է, որ Ձեր անմիջական հսկողության տակ առնեք և խստագույն պատժեք օրենքի ոլորտում աշխատող օրենք խախտողներին!!!
Այս պահին հենց գտնվելով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքում՝ չի լինում հարցին դրական լուծում ստանալ!!!
—
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



