Լրագրողները շատ կարևոր դեր են խաղում նրանում, թե ինչպիսին մենք կտեսնում աշխարհը: Անկախ նրանից՝ մտադրված, թե պատահական՝ լուսանկարիչները հայտնվում են ճիշտ պահին ճիշտ վայրերում: Բայց, ցավոք, ստորև ներկայացված լուսանկարներում բոլորը հայտնվել էին սխալ վայրում սխալ ժամանակ: Ներկայացնում եմ 10 սարսափելի լուսանկարներ՝ իրենց էլ ավելի սարսափելի նախապատմություններով:
1. Այս նկարում կարմիր մեքենայում ռումբ է տեղադրված, որը պայթեց լուսանկարն անելուց մի քանի վայրկյան հետո: Բարեբախտաբար, տղամարդը և երեխան ողջ մնացին, բայց լուսանկարիչը և էլի 28 հոգի մահացան պայթյունի արդյունքում:
Պայթյունը տեղի ունեցավ 1998թ-ի օգոստոսի 15-ին Հյուսիսային Իռլանդիայում: Չնայած բոլորը կարծում էին, որ պայթյունի պատասխանատուն Իռլանդիայի Հանրապետական Բանակն է, բայց իրականում մի խումբ էր, որն իրեն անվանում էր Իրական ԻՀԲ և համագործակցում էր հանցավոր խմբակցությունների հետ:
2. Ջեյմս Բուլգերին՝ լուսանկարում հայտնված փոքրիկին, ուղեկցում է 10 տարեկան մի տղա, ով էլ (մեկ այլ տղայի հետ) կսպանի նրան:
Ջեյմս Պատրիկ Բուլգերը ընդամենը 2 տարեկան էր, երբ նրան առևանգեցին, խոշտանգեցին և սպանեցին 10 տարեկան 2 տղա՝ Ռոբերտ Թոմսոնը և Ջոն Վենաբլեսը 1993 թ-ի փետրվարի 2-ին: Սրանք բռնվեցին հանցանքից 8 օր հետո և դարձան Անգլիայի պատմության մեջ ամենաերիտասարդ դատապարտված մարդասպանները:
3. Լուսանկարչի օբյեկտիվը կեսօրին ֆիքսեց այս կնոջը Գենեսի հյուրանոցի տանիքից իրեն ցած գցելու պահին 1942 թ.։
Կնոջ ինքնասպանությունը լուսանկարած լուսանկարիչը խմբագրություն էր վերադառնում աշխատանքն ավարտելուց հետո: Ինքնասպան եղած կնոջ անունը Մարի Միլլեր էր: Նա իրեն վայր գցեց, երբ իմացավ սիրեցյալի մահվան մասին Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ:
4. «Երկնային Դարպասների Խումբ» կոչվող աղանդի 39 անդամներ մասսայական ինքնասպանություն էին գործել 1997 թ-ի մարտի 6-ին, որպեսզի հասնեին այլմոլորակայինների տիեզերանավին:
Լուսանկարն արվել է մի աղանդի մասսայական ինքնասպանությունից հետո, որի անդամներն իրենց կոչում էին «Երկնային Դարպասներ»-ի խումբ: Նրանք հավատում էին, որ մասսայական ինքնասպանությունից հետո կարող են հայտնվել այլմոլորակայինների տիեզերանավի մեջ, որն ուղևորվում էր դեպի Հալե-Բոփ արբանյակ: Խմբի ղեկավարը հոգեկան հիվանդ մի տղամարդ էր՝ Մարշալ Էփլուայթ անունով:
5. Լուսանկարի կինը 25 տարի փակված էր իր սենյակում և կշռում էր 25 կգ:
Դժվար է հավատալ, որ այս լուսանկարն իրական է, բայց այն մի կնոջ է պատկերում՝ Բլանշե Մոնեուր անունով, ով փակված էր մնացել մութ սենյակում 25 տարի: Նա այդ պահին 49 տարեկան էր և կշռում էր 25 կգ: Դա 1901 թ-ի մայիսի 23-ն էր: Նրա մայրը և եղբայրը մեղավոր ճանաչվեցին:
6. 2013 թ-ի օգոստոսի 29-ին երկու ինժեներներ գրկախառնվել էին մինչև քամու տուրբինի վրա բռնկված հրդեհից մահանալը:
Լուսանկարում պատկերված է շատ հուզիչ տեսարան, թե ինչպես են 19 և 20 տարեկան երկու երիտասարդ ինժեներներ գրկախառնվում մահից առաջ: Հոլանդիայի Օլտգոնսպլատ քաղաքում գտնվող քամու տուրբինի վրա հրդեհ բռնկվեց, որի վրա աշխատում էին երիտասարդները:
7. Լուսանկարում պատկերված է 13-ամյա Օմայա Սանչեսը, ով մահացավ հրաբխի ժայթքումից հետո փլված տան փլատակների տակ:
1985 թ-ի Նոյեմբերի 13-ին Կոլումբիայում ժայթքած հրաբուխը 25.000 մարդու կյանք խլեց: Լուսանկարում Օմայրա Սանչեսն է, ով 55 ժամ շարունակ բազմաթիվ վնասվածքներով մնացել էր փլատակների տակ: Նրա քաջությունն ու արժանապատվությունն այդ ընթացքում միլիոնավոր մարդկանց սրտերի դիպավ, և նրա փառքն ապրում է մինչև այսօր:
8. Այս լուսանկարն արվել է ամերիկացի քաղաքական գործիչ Ռ. Բուդդ Դայվերի՝ հեռուստատեսությամբ կատարված ինքանասպանությունից վայրկյաններ առաջ:
Լուրերի լրագրողները ֆիքսել են Ամերիկայի հանրապետական քաղաքական գործիչ Ռոբերտ Բուդ Դայվերին Smith & Wesson Model 27 ատրճանակի օգնությամբ կատարված ինքնասպանությունից վայրկյաններ առաջ: Նա դատարանի առաջ էր կանգնել կաշառակերության համար և ինքնասպանության օրը հայտարարում էր իր անմեղության մասին ու կարդում նախօրոք պատրաստված տեքստը քրեական արդարադատության համակարգի մասին:
9. Լուսանկարն արվել է երեխաներին խփած կայծակից ակնթարթներ առաջ:
1975 թ-ն էր, Շոն և Մայքլ ՄաքՔուիլկենները կարծում էին, թե ստատիկ մթնոլորտը շատ ծիծաղելի է, ինչպես երևում է նկարում: Նրանք չգիտեին, որ էլեկտրականացման պատճառը կայծակն է, որը պատրաստվում էր հարվածել նրանց վայրկյաններ հետ: Բարեբախտաբար, երկուսն էլ ողջ մնացին, չնայած որ այդ ժամանակ սարերում գտնվող մեկ այլ մարդու բախտն այդքան էլ չբերեց այդ օրը:
10. Թերևս ամենասարսափելի դեպքը: Այս լուսանկարը ցույց է տալիս Ջոնթաունի Մասսայական Ինքնասպանության ամբողջ պատկերը։
1978 թ-ի Նոյեմբերի 18-ը դժբախտ օր էր հյուսիսարևմտյան Գայանայի բնակիչների մեծամասնության համար: Ջոնթաուն անունը կրող կրոնական կազմակերպությունը բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Պատճառն աղանդի ղեկավար Ջիմ Ջոնսն էր, ով մասսայական ինքնասպանության հրահանգ էր տվել: 913 մարդ մահացան այդ օրը, այդ թվում մեկ կոնգրեսմեն, ով ժամանել էր հակամարտությունը կարգավորելու համար, երբ նրան խնդրել էին աղանդի անդամներն ու շահագրգիռ հարազատները: