Բաղադրությունը
2 բաժակ պեչենի փշրանքեր մոտ 130 գրամ
6 ճաշի գդալ փափկեցրած մարգարին
1 բաժակ շաքարավազ
225 գրամ սերուցքային պանիր
1 տուփ ժելատին դեղձի համով 85 գրամ
2 հատ թարմ դեղձ, մանր կտրտած
225 գրամ հարած սերուցք
Պատրաստման եղանակը
1. Պեչենիի փշրանքերը խառնել մարգարինի հետ և 1/4 բաժակ շաքարավազի հետ: Վերցնել ուղղանկյունաձև աման և դնել սառնարան մինչև օգտագործելը։
2. Պանիրը հարել մնացած շաքարավազի հետ, մինչև միատարր զանգված դառնա: Ավելացնել չոր ժելատինը, խառնել: Մեջը լցնել դեղձի կտորները և հարել սերուցքը: Զգուշորեն հարել: Լցնել այս խառնուրդը սառեցրած ամանի մեջ և դնել նորից սառնարան մոտ 4 ժամով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/717561005039375/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել