Տարօրինակ բան է կյանքը: Կյանքի ընթացքում հանդիպում ու մտերմանում ես մարդկանց, ում ներքուստ սկսում ես սիրել ու զգալ, ով դառնում է օրվադ մասնիկը, սկսում ես կարոտել, ուրախանում ես հաջողություններով, տխրում ես, երբ նկատում ես նրանց անհաջողությունները: Գուցե արտաքուստ ցույց չես տալիս, բայց իրոք վերաբերվում ես որպես հարազատի, ամենակարևորը` լինում ես անկեղծ:
Միշտ չէ, որ այդ ամենը փոխադարձ է լինում: Ու հենց այստեղ էլ առաջանում է փակուղին: Դու չես կարողանում հիասթափվել, բայց չես էլ կարող մարդուն ստիպել, որ քեզ վերաբերվի այնպես, ինչպես դու՝ նրան:
Սա շատ հաճախ պատահում է ազնիվ մարդկանց մոտ: Ինչևէ, նման իրավիճակում նախընտրելի է չդավաճանել սեփական սկզբունքներին և շարունակել մարդկային վերաբերմունք դրսևորելը:
Կարոտեք, սիրեք, ուրախացեք նրանցով, բայց երբեք պատասխան մի՛ պահանջեք: Հիշեք, որ դուք մարդկանց մեջ հաճախ փնտրում եք ձեր մենակությունը լրացնողներին և նրանցով լցնում եք ձեր աշխարհը` այն դարձնելով ամբողջական: Պարտադիր չի, որ նրանք էլ ուզեն ձեզնով լցնել իրենց աշխարհը... Մի՛ վհատվեք...
Հաճախ շրջապատին թվում է, որ դու ոչնչի պակաս չունես, որ կյանքդ հրավառություն է, բայց իրականում այն ավելի դատարկ է լինում, քան անեզր անապատը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/786580291423519
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել