Պողոտայի վրա` ծննդատան դիմացը, պուտանկեք էին հավաքվում։ Իմ ընկեր Արշակը շաբաթը մեկ ասում էր.

-Չգնա՞նք պուտանկի…

Դրանք մեծ ու փոքր, մանկաբոզ ու պառավաբոզ, կարճ ու երկար, փեշերը քշտած բոզեր էին։ Պուտանկա էլ կար` բոյ չուներ, կարճ էլ չէր, բայց հաստ ու տռուզ հետույք ուներ կամ էլ փուչիկի պես դուրս պրծած գնդլիկ կրծքեր։ Մեր պուտանկի գնալը նրանց կողքով անցնելն էր։ Ես գռմռում էի, հոգոց քաշում, նա էլ սրթսրթում էր, ու աչքներս դրանց ոռին ու բդին` թողնում հեռանում էինք։ Բայց միշտ չէ, որ էդ կողմերով անցնում էինք։ Իմ ամոթն ավելի շատ էր, քան կայֆը։ Այնուամենայնիվ, Արշակը շաբաթը մեկ ասում էր.

-Չգնա՞նք պուտանկի…

Ես պատանու պես կարմրում էի ու հայացքս փախցնում։ Մի քիչ այն կողմ սպասում էին ուրիշ մարմնավաճառներ, որոնք հագուկապի զսպվածությամբ խիստ տարբերվում էին մյուսներից, և որոնք ավելի շատ օջախից դուրս եկած բոխչա կանանց էին նման, քան գիշերային արկածների սիրահարների։ Իմանալով իմ ավանդապահ բարքն ու վարքը՝ Արշակին թվում էր, թե նրանցով ինձ գայթակղելն ավելի հեշտ կլինի։

-Հը՞,- համոզում էր,- սրանցից չտանե՞նք, տնական են…

Նրան թվում էր, թե ամեն տնական բնական է։ Իսկ ես սովորություն ունեի տան բնականը դրսի անբնականի հետ չխառնել։ Որ տեսնում էր` շատ եմ ամաչում, ու մեր ճամփեն շեղելն էլ մեղք համարում, ասում էր.

-Գնանք պուտանկի, էնտեղից էլ կգնանք եկեղեցի…

Մի երեկո էլ առանց Արշակի էի դուրս եկել զբոսնելու։ Կինոմոսկվայի մոտ Վերնիսաժի իմ ուստեքից Աբոն առաջս կտրեց։ Վռազելո՞ւց էր, թե՞ ինչից, շունչը կտրվում էր։

-Լևո՛ն,- ասաց,- պիտի վիռուչատ անես։

-Ի՞նչ է եղել,- անհանգստացա։

Ասաց.

-Սիգարեթս պրծել էր, դրա համար եմ դուրս եկել։ Դիմացի ռեստորանում էրկու նանար եմ բռնել։ Դու ծախսի հետ գործ չունես։ Մենակ թե արի, մեկի հետ դու կզբաղվես, մյուսի հետ` ես…

Սփրթնեցի։ Էդ էլ հո Արշակի հետ պուտանկի գնա՞լ չէր… Լուրջ գործ էր։ Ասի.

-Չէ՛։

Աբոն թևիցս կառչեց։

-Լևո՛ն, խնդրում եմ,- ձեռ ու ոտ էր ընկել,- ես քեզ կյանքումս էլ խնդրած կա՞մ…

Կյանքումս առաջին անգամ էի գնալու լևի։ Էդ միտքը բռնել էր կոկորդս։ Ասի.

-Չէ՛, չէ՛, էլի, Աբո՛, չէ՛։

Նա` հա՛, ես` չէ՛, հա՛-չէ՛, հա՛-չէ՛… Ու թևիցս բռնած` քարշ տալով տանում էր։ Ոտքերս դիմադրում էին, բայց սիրտս ոնց որ թե գնում էր։ Քարշ տալով, հրմշտելով ինձ գցեց ռեստորան։ Պատի տակ սեղանին երկու կուկլա աղջիկ էր նստած։ Գողտու ինձ էին նայում։ Էդտեղ կռվի տեղ չէր։ Ինձ հավաքեցի։ Հարգալից բարևեցի ու հեզ հարսի նման նստեցի նրանց առաջ։ Տեղը չի ասելը, բայց իմ աղջկա հասակին կլինեին։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել