Մաթեմատիկական հայտնի ճշմարտություն է. մեկը միշտ էլ փոքր է հարյուրից: Անվիճարկելի է, որ մեկ լավ հնձվորը չի կարող ավելի շատ խոտ հնձել, քան հարյուր վատ հնձվորը: Սա հենց այն դեպքն է, երբ մաթեմատիկան իր խոսքն է ասում: Սակայն կյանքում լինում են դեպքեր, երբ այս աքսեոմատիկ ճշմարտությունը, մեղմ ասած, սկսում է կաղել: Ոչ ոք չի կարող վիճակել այն թեզը, որ մեկ պատգամավորը կարող է երկրի համար ավելին անել, քան ընդամենը կոճակ սեղմելու համար Ազգային ժողով «այցելության» գնացողները: Կամ էլ ինչո՞ւ հեռուն գնանք. այս օրերին շատ բան խոսվեց Քիմ Քարդաշյանի մասին: Խոսվեց, որովհետև շատերը թեկուզ բնազդորեն զգացին, որ այս փխրուն աղջիկն իր անվամբ ու պատմական Հայրենիք մեկ այցելությամբ այսօր ավելին է անում, քան շոու-բիզնեսի հայկական աստղերի հավաքածուն ամբողջությամբ: Իհարկե, հասկանում եմ, որ ճշմարտությունը միշտ չի լինում թաքնված համեմատությունների մեջ, սակայն առանձին դեպքերում եկեք ընդունենք, որ մաթեմատիկայից բացի կա կյանք, որտեղ մեկը հաճախ մեծանում է տասնյակից, հարյուրից: Ընդամենը մնում է ընդունել: Պետք չէ չհիմնավորված հիմնավորումների հետևից ընկնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել