Magaghat.am-ը գրում է.

Որոշ բարձրակարգ բժիշկներ պարզել են, որ սխտորի, կոճապղպեղի (իմբիր), կիտրոնի, խնձորի քացախի և մեղրի խառնուրդը համադարման է, որը կարող է բուժել ամեն ինչ՝ կրծքահեղձուկից մինչև հոդաբորբ, քաղցկեղ ու արթրիտ, ինչպես նաև ազատել ավերլորդ քաշից։

Ահա ոչ լրիվ ցանկն այն հիվանդությունների, որոնք բուժում է այս համադրությունը, իսկ այն հնարավոր է պատրաստել տնային պայմաններում՝ ընդամենը գռոշներ ծախսելով. Ալցհեյմերի հիվանդություն, հոդաբորբ (արթրիտ), կրծքահեղձուկ (ասթմա), բարձր ճնշում, քաղցկեղի որոշ տեսակներ, խորլեսթերնի ավելցուկ, մարսողության խանգարում, գլխացավեր, սրտային և սիրտանոթային հիվանդություններ, հեմորոյ, անպտղություն և անկարողություն, ատամնացավ, ճարպակալում, խոցեր, և այլն, և այլն։

Էդինբուրգի գիտահետազոտական ինստիտուտի դոկտոր Ագնուս Պիտերը, ով հոդաբորբի բուժմամբ է զբաղվում, ապացուցել է, որ մեղրի և քացախի ամենօրյա դեղաչափը ցավերը 90 տոկոսով նվազեցնում է։ 

Նիհարեցնելու հզոր հնարավորություններ է դրսևորել սխտորի և քացախի ամենօրյա դեղաչափը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգի մեջ սխտոր ներառելով՝ հնարավոր է չեզոքացնել ճարպի բարձր պարունակության հետ կապված վտանգները։

Կենսատու բալասանի բաղադրատոմսը

Ամանի մեջ խառնել կեսական բաժակ կիտրոնի և կոճապղպեղի հյութ, սխտորի 25 մանրացրած  պճեղ և հարիչով մի լավ խառնել։ Ավելացնել մեկ բաժակ քացախ՝ բացառապես խնձորի, ապա մեկ բաժակ մեղր և նորից խառնել։ Այնուհետև խառնորդը լցնել ապակե (պալաստմասա չլինի) ամանի մեջ և սառնարանում պահել առնվազն հինգ օր։

Սովորական դեղաչափը այս խառնուրդից երկու թեյի գդալն է մեկ բաժակ տաք ջրի կամ մրգահյութի մեջ։ (Խաղողի և նարնջի հյութն ավելի լավ է նախաճաշից առաջ խմել)։ Ցանկության դեպքում կարելի է երկրորդ անգամ ընդունել երեկոյան։

Որոշ հիվանդությունների բուժման հանձնարարելի եղանակներ

Հոդաբորբ (արթրիտ). կես բաժակ տաք ջրի մեջ մեկ թեյի գդալ խառնել և խմել քնելուց առաջ։

Կրծքահեղձուկ (ասթմա). նախընտրելի հեղուկի մեջ մեկ թեյի գդալ խառնուրդը անոթի վիճակում ընդունելով՝ շուտով կզգաք, որ շնչառությունը թեթևացել է։

Քաղցկեղ. ըմպելիքի մեջ սխտորի չափը կրկնապատկել և խառնուրդից ավելացնել 2 թեյի գդալ։ Խմել օրական երեք անգամ։

Սխտորն ամենահայտնի և հզոր հակաբիոտիկն է։ Այն արդյունավետ է պայքարում թե մանրէների, թե վիրուսների ու մակաբույծների դեմ։ Նպաստավոր միջոց է հազի, մրսածության բուժման դեպքում, իջեցնում է արյան ճնշումը, դանդաղեցնում քաղցկեղի բջիջների աճը

Սխտորով, կիտրոնով և մեղրով բաղադրատորմս ընդդեմ ծերացման

Մանր կտրատել 10 գլուխ սխտոր և լավ խառնել 1 կգ մեղրի ու 10 կիտրոնի հյութի հետ։ Լցնել ապակե ամանի մեջ, կափարիչով ծածկել և 8-10 օր թողնել։ Որից հետո օրական երկու անգամ ընդունել ուտելուց առաջ, մեկական թեյի գդալ։ Դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել