Mediamonitor.am-ը գրում է.
Հազարավոր կանայք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը՝ հետաձգելով բժիշկի մոտայցելությունը: Կրծքի քաղցկեղ ունենալու մեջ կասկածվող կանանց հինգից մեկը, առնվազն մեկամիս հետաձգում է բժիշկին այցելելը
Հազարավոր կանայք կրծքի քաղցկեղի ախտանշաններ հայտնաբերելուց հետո բժիշկին դիմելը հետաձգում են ավելի քան մեկ ամիս՝ ռիսկի ենթարկելով իրենց կյանքը:
Այս հիվանդությամբ ախտորոշված 5 հիվանդներից մեկը առնվազն 4 շաբաթով հետաձգել է բժիշկի այցելությունը՝ ավելի երկար ժամանակ տալով քաղցկեղի տարածմանը, ինչն էլ ավելի է նվազեցրել նրանց բուժվելու հնարավորությունները:
Իսկ 20 հիվանդներից մեկն, անցկացված հարցումների համաձայն, բժիշկին այցելությունը հետաձգել է ավելի քան 6 ամիս:
Հարցվածներից ոմանք այս հանգամանքը բացատրել են նրանով, որ վախենում էին լսել բժշկի կողմից հնչեցվելիք ախտորոշումը։ Կրծքի քաղցկեղի բուժման բարեգործական նախաձեռնության կատարած հարցումները պարզել են, որ վատթարագույն վիճակում են գտնվում հատկապես հիսուն և վաթսուն տարեկան կանանց քանի որ սխալ ենթադրություններ են անում ՝ կարծելով, որ իրենք դաշտանադադարից հետո չեն կարող ունենալ նման խնդիր:
Մեծ Բրիտանիան ունի Եվրոպայում քաղցկեղից փրկվելու ամենացածր գործակիցներից մեկը և դրա հիմնական պատճառը, հիվանդության ուշ հայտնաբերումն է:
Մեծ Բրիտանիայում կրծքի քաղցկեղով հիվանդների 81 տոկոսը միջինում 5 տարվա կյանքի տևողություն ունեն՝ զիջելով շատ եվրոպական երկրների, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան և Շվեդիան, որոնք դեռևս 1990-ականների կեսերից արդեն պարծենում էին, որ իրենց հիվանդների 83-ը ապրում էն հինգ տարի և ավել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ