Փորձելով ամփոփել վերջին օրերի իրադարձությունները՝ նախ ասեմ, որ իմ news feed-ում Քիմի այցի (բացի Վեսթի երեկվա համերգից) ու Վատիկանում մատուցված պատարագի անդրադարձները մոտավորապես 40% VS 80% էին (ընկերներիս ու իմ հավանած լրատվականների հրապարակումների դիտարկումներով):

Քիմին վերաբերող քննադատությանը չեմ անդրադառնա, որովհետև արդեն շատ է խոսվել դրա մասին (միայն ասեմ, որ նույնիսկ բացասական բան գրելով՝ արդեն իսկ գովազդում եք), միայն կասեմ, որ Հայաստան շատ հաճախ գալիս են օրինակ ՀԱՅԶԳԻ պորտապարուհիներ և այլք, բայց նման արձագանք կարծես թե չի լինում:
Իր այցի դրական կողմերի մասին. իհարկե, դրանով Հայաստան (պոտենցիալ) գումարներ կհոսեն, բայց եթե մեր ենթակառուցվածքները նույն մակարդակում մնան (ասենք էս թվով հանրային զուգարաններ լինեն), դա շատ կարճաժամկետ էֆեկտ կունենա. չէ՞ որ կարևոր է, որ վերադառնալով՝ զբոսաշրջիկը նաև դրական կարծիք տարածի իր այցելած երկրից, ինչը Հայաստանի պարագայում, ցավոք, միշտ չէ այդպես:

Եվ վերջում Ֆրանցիսկոս պապի նախաձեռնության մասին. նախ՝ նույնիսկ մինչև էս պահը համաշխարհային լրատվականները գրում են դրա մասին (օր.` Washington Post-ը) ու դեռ շատ են գրելու, ու դրա ազդեցությունն էլ երկարաժամկետ է լինելու (տա Աստված՝ շղթայական ռեակցիայի պես): Այդ լրատվականների մեկնաբանություններում թուրքերի, իսկ նրանցից ավելի ակտիվ ադրբեջանցիների միակ հակափաստարկը կարծես մնում է խաչակրաց արշավանքները հիշեցնելը (!), ու ցավով արձանագրում եմ, որ մեր որոշ «հայրենակիցներ» ևս նման մտքեր են արտահայտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել