Mediamonitor.am-ը գրում է.
Սոխը մազերի խնամքի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Այն հիասքանչ դեղամիջոց է, եթե դուք տառապում եք մազաթափությունից: Սոխը իր մեջ ծծումբ է պարունակում, որը սնուցում է մազարմատներն ու արագացնում է մազերի աճը: Ահա մի քանի միջոց, որոնց շնորհիվ սոխի միջոցով կարող եք արագացնել ձեր մազերի աճը:
Սոխի հյութը մազերի աճի համար
Քամել սոխի հյութը և խառնել ջրի հետ: Մազերը դնել խառնուրդի մեջ, հատկապես գլխամաշկի հատվածը, և այդպես թողնել 25-30 րոպե: Կարող եք այնուհետև մազերը փաթաթել սրբիչով, ինչի շնորհիվ սոխի հյութը կներծծվի մազերի ֆոլեկուլների մեջ: Վերջում լվացեք մազերը:
Սոխի հյութն ու կոկոսի յուղը
Եթե սոխի հյութը խառնենք կոկոսի յուղի հետ, ապա այն կարագացնի մազերի աճը: Խառնեք սոխի հյութն ու կոկոսի յուղը և այնուհետև խառնուրդով մերսեք մազերը: Մազերը փաթաթեք սրբիչով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ