Ակնհայտ է, որ պիտի զարմանար ու մի կերպ արտահայտեր իր վերաբերունքը կատարվածի հանդեպ:
Աշխարհի էն ծեգից եկել է մեզ փրկելու, զվարճացնելու ու ուսուցանելու, թե ինչ է շոու աստղը... Հապա էլ ինչպե՞ս էր լինելու։
Կլիներ էդպես, եթե լիներ էդպես...
Գյումրու միջադեպը նախ որ միջադեպ չէ, ու մեր մոտ ցրտին ջրի մեջ նետվողներ չկան, չունենք ՀՀԿ տատիկ, և որևէ գյումրեցի երիտասարդի չես կարող գիշերը պիցցա հյուրասիրել, քանի որ գյումրեցու տեսակը հենց ամեն ինչին ուռա գոռացող չէ:
Հասկանալի են այցի նպատակները և կազմակերպիչների ջանքերը, հասկանալի է, որ այս ամենը կայացած իրադարձություն է, և աշխատեց ամբողջապես (երևի միակ իրադարձություն է, որից մենք առավելագույն օգուտներ քաղեցինք): Բայց հասկանալի չէ քաղաքի անվան շուրջ ոչ դրական վերաբերմունքի արտահայտությունը Քիմի և իր ամուսնու կողմից:
Չենք լինի կոռեկտ, եթե հիշեցնենք, որ նմանատիպ միջոցառումներից առաջ ըստ կարգի տեղյակ են պահում գործողությունների և որոշ մեթոդաբանության մասին, բայց այն, որ ողջ Գյումրին այդ օրը հրապարակում չէր, արդեն իսկ անցանկալի էր Քիմի ու ամուսնու համար, և բնականաբար պատահական այցով Գյումրի գալն ու իրարանցում (ի գովք աստղի) չտեսնելն արդեն իսկ տրամադրություն էր փոխելու:
Եկեղեցու միջադեպի մասին..... Գյումրու քաղաքային միակ գործող եկեղեցին Խորհրդային տարներին անգամ իր դուռը չի փակել, ու երբևիցե չէր փակվելու:
Երկրաշարժին անգամ, երբ Զանգակատունը փլվել էր երկու գմբեթների հետ, եկեղեցու դուռը բաց է եղել, ու հավատավորները չեն կանգնել պատերի տակ երբեք:
Գյումրին իր տունը չէ, որտեղ հազարավոր մարդիկ կարող են սպասել, մինչև ինքը ձեռքով անի, ու Գյումրին չունի այն քաղաքացիները, որոնք օրերով կցնցվեն ինչ-որ մեկի այցից, քանի որ ունեն իրենց ուրույն կարծիքը, գիտենք, ինչն է մեծ, ինչ է սովորական:
Առնվազն մի հազար հոգու վերաբերմունքն իր այցի մասին շատ բան է ասում այս իմաստով:
Եվ վերջապես տպավորություն կա, թե Գյումրին, Հայաստան լինելով, ապրում է իր կյանքով ու տեսակով, ինչ արտակարգ է դառնում բոլորի համար և աշխարհով մեկ, ինչո՞ւ:
Որովհետև գյումրեցու տեսակն իր ապրածի ու դարերի մեջ կայանալու փորձի առումով մնում է արժեքների, հայկական մտածողության դրսևորողը:
Մենք չենք զարմացել եվրոպաներով ու ամերիկաներով:
Գյումրին իրավմամբ ունի իր հոգևոր աղը, որն ինքնության դրսևորում է, ու ժամանակի մեջ դեռ շատ կհամոզվենք այս ամենի մեջ:
Գիտակցել, հասկանալը, թե ինչ է շոու, աստղ, այլ բան է, և այլ բան է երկրպագելն ու ծնրադնելը (ջուրը նետվելն ամուսնու հետևից և էյֆորիկ աղաղակելը մեր տեսակի համար չէ)։ Այնպես որ, բնական է, որ եթե անգամ եկեղեցու միջադեպը չլիներ, միևնույն է՝ մարդկանց սակավության պատճառով Քիմն իր շքախմբով (ընդ որում նաև հայաստանցիներով) գնալու էր մեղմ ասած ոչ հիացած։ Կարելի է պատկերացնել միայն, թե ինչպես են վատ զգացել մեր հայրենակից իրեն ուղեկցողները, և ինչպես են փորձել մեկնաբանել կատարվածը, և իհարկե ստացվել է այսքանով, բայց երևի թե ոմանք ասել են, որ Գյումրին ուրիշ է եղել, կա ու կլինի, և հայաստանյան մեծագույն նախագծերը մինչ իրականացումը փորձվում են այստեղ (համերգներ, ներկայացումներ)։
Ուրեմն միգուցե առավել լավ պատրաստվելու և անելիքը հստակեցնելու կարի՞ք կար:
Եթե չլիներ ՀՀ պետական արխիվի հայտարարությունը, վստահաբար չէր լինելու իր Գյումրի կատարվելիք այցը, ինչն արդեն լինելով արագ կայացված որոշում՝ կարող էր ունենալ նմանատիպ զարգացումներ:
Գյումրին մարդասեր է, ավանդական, մշակութային (ոչ հանրային մշակույթի իմաստով) և իհարկե պատվախնդիր։
Գյումրու հարցում երկար մտածելուց հետո մի բան անել է պետք։