Family trip: Kim has been joined on the visit by her rapper husband Kanye West and their daughter NoriՍովորաբար նման բաների մասին ես չեմ գրում, բայց այս դեպքում դժվար եմ դիմանում «գայթակղությանը»: 
Քարդաշյան քույրերի այցը Հայաստան մի շերտ, խումբ կամ խավ (չեմ կողմնորոշվում՝ այստեղ որ բառն է ճիշտ) ընդունեց սվինների վրա, մեղմ ասած:

Սիրելի բարեկամներ, որքան էլ «հավանենք կամ չհավանենք» Քարդաշյաններին, քանզի բնավ նմանություն չունեն «օրինավոր հայ տան աղջկա» կերպարի հետ, մեկ է, եթե չենք կորցնում սթափությունը, ապա պե՛տք է խոստովանենք, որ նրանց այցի առաջացրած ռեզոնանսն աշխարհում հսկայական էր!
Վերջին անգամ ե՞րբ էր ամբողջ աշխարհի առաջատար մամուլը միահամուռ կերպով, օրեր շարունակ Հայաստանի մասին գրել։ Այն էլ՝ Ցեղասպանության թեմայով։ Տեսել ե՞ք անդրադարձները միջազգային լրահոսում։ Այդ խորության և այդ ծավալով Հայաստանի մասին վերջին անգամ աշխարհում խոսվել էր... 1999 հոկտեմբերի 27-ից հետո.... 
Քարդաշյանների այցն ավելին արեց՝ աշխարհում Հայաստանի PR-ի ու հատկապես ցեղասպանության թեմայով պրոպագանդայի իմաստով, քան մեր իշխանությունների ստեղծած ամբողջ հանձնաժողովը կարող է անել:
Սրա համար իսկապես պետք է շնորհակալ լինել: 
Մյուս կողմից՝ բնավ գեղեցիկ չէ հրապարակայնորեն քննարկել հյուրի այս կամ հատկանիշները, վարքի այս կամ այն կողմերը, և այն էլ՝ կեղծ ու անիմաստ բարոյախոսության դիրքերից... 
Իսկ Քարդաշյաններն այստեղ հյուր են: 
Եկեք չլիենենք այդքան քաղքենի ու խոստովանենք, որ մեր հյուրի սեռական կյանքի մանրամասները մեր քննարկելու բանը չէ: Ասեմ ավելին՝ դա հարիր չէ դաստիարակված մարդուն: 
Եթե ես չխորշեի «առանձնապես ու սաստիկ բարոյախրատամոլների» անտեղի ուշադրությունը գրավելուց և հավես ունենայի մտնել թեմայի մեջ լրի՛վ ծավալով, ապա կտայի այս երևույթի (Քիմի «անբարոյականության» պատճառով ոմանց քունը կորցնելու) պսիխոանալիտիկ և հոգեախտաբանական մեկնաբանությունը: 
Բայց, դե, հավես չկա... 
Բարի գիշեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել