Ավելի քան 20 օր չէի մտնում Facebook՝ ժամանակ չունենալու պատճառով, ու բնականաբար ոչ մի կերպ չեմ անդրադարձել վերջին օրերի թիվ 1 իրադարձությանը: Այսօր փորձեմ ուղղել սխալս։ Խոսքը, ինչպես արդեն հասկացաք, լինելու է Քարդաշյան քույրերի՝ Հայաստան գալու մասին:
Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Քիմ և Քլոե Քարդաշյաններից, այն բանի համար, որ նրանք չեն ուրացել իրենց հայ լինելը և ժամանակ են գտել Հայաստան այցելելու և Մեծ եղեռնի զոհերի հիշատակը պատվելու համար: Ինչպես նաև շնորհակալ եմ Քանյե Ուեսթին՝ կնոջ հետ նրա պատմական հայրենիք այցելելու համար: Նրանք երևի չեն էլ պատկերացնում՝ ինչ մեծ գործ են արել հայ ազգի, Հայոց ցեղասպանության պրոպագանդման և, ընդհանրապես, «Հայաստան» բրենդն աշխարհին ներկայացնելու գործում: PR-ի տեսակետից Քարդաշյան քույրերն արեցին Հայաստանի համար այն, ինչ ոչ մի հայ ուղղակի չէր կարող անել: Դրա մասին չեմ էլ ուզում խոսել, որովհետև խոսքերն ավելորդ են, արդյունքը երևում է արդեն այսօր՝ թե՛ միջազգային մամուլի անդրադարձներով, թե՛միլիոնավոր արտասահմանցիների արձագանքով, ովքեր օրեր առաջ անգամ չգիտեին «Հայաստան» պետության մասին:
Ավելի կարևոր է խոսել այն վերաբերմունքի մասին, որին հանդիպեցին մեր հյուրերը մի ստվար զանգվածի կողմից, ում մեջ, ցավոք, գտնվում էին նաև հայտնի մարդիկ: Խոսքս ուզում եմ ուղղել Քիմի բոլոր քննադատողներին. 
-Ի՞նչ ա արել էդ մարդը ձեզ, որ տենց վառված եք իրանից... Ո՞ւմ հացն ա ձեռից խլել... Ո՞ւմ ա խաբել, փողերը ձեռից տարել... Ո՞ր մեկիդ ա թարս նայել կամ մի հատ թթու խոսք ասել... 
Ի՞նչ եք ուզում իրանից, ինչի՞ եք քննադատում... «Անբարոյական ա, պոռնիկ ա», դա միայն իր ու իր ընտանիքի խնդիրն ա, ձեզ ի՞նչ... Ձեզ խանգարում ա իրա անբարոյականությունը: Ձեր շուրջը՝ մեր բարոյական երկրում, Քիմից շատ ավելի շատ անբարոյականներ կան, քան ինքը, բայց դուք չգիտես խի իրանց չեք ուզում տեսնել... Տեսնում եք մի մարդու, ով ի սրտե ցավում ա իր հայրենիքի, անմեղ զոհերի համար... Հետևից գոռում եք անբարոյական, այնինչ էդ մարդն ուղղակի մեծացել ա ուրիշ արժեհամակարգում, ու իր համար իր արածի մեջ ոչ մի անբարոյականություն չկա... 
Իրան չեք հարգում, ձեր գործն ա, գոնե էնքան մարդ եղեք, որ էդ մարդուն ու իրա ընտանիքին, ով եկել ա ձեր երկրի ցավը ձեր հետ կիսելու, նորմալ վերաբերմունք ցույց տվեք... Ուշադրություն դարձրեք նաև նրան, որ էդ «անբարոյականը» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ավելի թասիբով էր իրեն պահում, քան մեր հայրենիքում ծնված ու մեծացած շատ ու շատ «նամուսով» հայեր...
Ու մի բան էլ, Քիմ Քարդաշյանն ավելի բարոյական ա, քան մեր շուրջն ապրող շատ ու շատ հարգված մարդիկ, զուտ մենակ նրանով, որ ինքը ՉԻ ԹԱՔՑՆՈՒՄ իր «անբարոյականությունը»...
Հ.Գ. Շնորհակալություն ձեզ, հարգելի Kim KardashianKhloe Kardashian և Kanye West:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել