Սա համաշխարհային իրադարձություն է: Վատիկանի այս քայլը ուղղված էր ողջ աշխարհի մարդկությանը: Մեկ դար շարունակ այս մակարդակով երբևէ չէր հնչեցվել Հայոց ցեղասպանության մասին: Այս ուղերձը, եթե անգամ չսթափեցնի, ապա կստիպի Թուրքիային փոխելու սեփական ժխտողական քաղաքականությունը: Իհարկե դեռ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի Հայկական հարցը ստանա լիարժեք լուծում, բայց այն, որ Պապի մակարդակով այն արդեն բարձրաձայնվեց, կստիպի ոչ միայն քրիստոնեական, այլև այլ կրոնական դավանանքների հետևորդներին փոխելու վերաբերմունքը 20-րդ դարարասկզբին տեղի ունեցած ամենախայտառակ ու ոչ մարդկային իրադարձությունների նկատմամբ: Մենք 100 տարի չենք մոռացել մեր ցավն ու եղել ենք պահանջատեր: Հիմա արդեն ժամանակն է, որպեսզի վերքերը ամոքվեն և մեծագույն մեղսագործը պատասխան տա նախնյաց արարքների համար: Սեփական պատմության սխալները չուղղելու դեպքում` սխալները կրկնվելու են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել