ԱՄՆ-ն հուսիների վերաբերյալ հետախուզական տվյալներ  է տրամադրում Սաուդյան Արաբիային Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ն սկսել է հետախուզական տվյալներ է տրամադրել Սաուդյան Արաբիային, որը թույլ կտա Եմենում հուսի ապստամբների ու նրանց դիրքերի մասին ավելի շատ տեղեկություններ հավաքել: Այս մասին Reuters գործակալությանն են փոխանցել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները:

Նրանց խոսքերով, օգնության մեջ մտնում են արժեքավոր հետախուզական տվյալներ, որոնք սաուդցիներին թույլ կտան ավելի լավ ուսումնասիրել թիրախները: 

«Մենք սաուդցիներին օգնում ենք մարտադաշտում ավելի լավ գործելու համար: Մեր նպատակն է նաև նվազեցնել քաղաքացիական անձնանց շրջանում զոհերի թիվը»,-ասել է պաշտոնյաներից մեկը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել