Ի՞նչ է կատարվում երևանյան փողոցներում:
Սիրելի՛ երևանցիներ ջան, այն, ինչ կատարվում է, որևէ կապ չունի Քարդաշյանի հետ: Խոսքս վերաբերում է երևանյան փողոցների ու պուրակների ծառերի էտման պրոցեսին: Ծառերն արդեն ծաղկել են, փթթել, անգամ հասցրել են տերև տալ, բայց արի ու տես, որ դրանք անխղճորեն կտրվում են կամ ինչպես ներկայացվում է` էտվում: Ուզում եմ ուղղակի հասկանալ. էտելը նշանակում է կտրել ծառի բոլոր ճյուղերն ու մեկից մեկուկես մարդաբոյ բո՞ւնը թողել, ու դրա անունը էտ դնե՞լ: Որ էդ կանաչով պատված ծառերից մենակ ծառաբունն է մնում, էդ ծառը ո՞նց է աճելու: Կամ ի՞նչ է նշանակում էտել արդեն տերև տված ծառը: Հարգելի քաղաքապետարանի համապատասխան մարմին, նման էտման ձևը դուք որտեղի՞ց եք սովորել, մի հատ բացատրեք՝ ո՞րն է դրա արդյունավետությունը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10206689772347028?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել