Մեր դարավոր թշնամիները երազել են մեզ իրար դեմ հանել՝ լավ հասկանալով, որ հային պարտության մատնելու ուրիշ ճանապարհ չկա: Միշտ և բոլոր ժամանակներում նույն սխալներն ենք թույլ տվել, և մեր անմիաբանությունից օգտվել է օտար նվաճողը: Այսօր զավթիչ ցեղերը մի փոքր փոխել են իրենց մարտավարությունը. օգտագործելով մեր ներսի թշնամուն մեր դեմ՝ փորձում են ազգը ծնկի բերել: 
Ներքին թշնամին մեր մեջ նստած փառասիրությունն ու որկրամոլությունն է: Ներքին թշնամի կարող են դառնալ բոլոր նրանք, ովքեր ծառայում են փողին, պայքարում են միայն իրենց փառքի ու հարստության համար:
Ներքին թշնամի են նաև բոլոր նրանք, ովքեր իրենց ձեռքով թուլացնում են Հայ Ընտանիքը: Թե ներքին և թե արտաքին թշնամին լավ հասկացավ, որ Ընտանիքն է մեր ազգի ստեղծագործական ուժն ու անպարտ հոգու կոդը:
Կան այսօր մեզանում ուժեր, որոնք բացահայտ կամ քողարկված թուլացնում են Հայ ընտանիքը: Նրանք լավ պիտի հասկանան, որ մի օր անպայման պատասխան են տալու իրենց զավակներով ու ընտանիքներով, քանի որ Աստված համարժեք զոհ ու պատասխան է պահանջելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել