«Դե հիմա զանգեց ասեց տիկին Հակոբյան, ուզում եմ գամ... հո չէի ասելու` մի արի...», - Հ. Հակոբյան
«Դե հիմա զանգեց, ասեց՝ տիկին Հակոբյան, ուզում եմ գամ… Հո չէ՞ի ասելու` մի արի…», – Հ. Հակոբյան

 

 

ԵՐԵՎԱՆ – Սփյուռքի նախարարությունն իր եռամսյակային հաշվետվության մեջ արդեն ներառել է Քարդաշյանների այցը, ինչպես նաև լրացուցիչ գումարներ պահանջել` Հայաստանի համբավը բարձրացնելու և հնչեղությունը հզորացնելու համար:

«Հա ի՞նչ` Քիմը տեխնիկապես սփյուռքից ա. մենք Սփյուռքի նախարարությունն ենք, ուրեմն.. դե… ինքը մեր պրոյեկտն ա…», – նշում է Սփյուռքի նախարարության խոսնակ Հրածին Հակոբյանը: 

Խոսնակը լրագրողներին հայտնեց, որ Քարդաշյանների այցը եղել է նախարարության ծրագրում 2009 թ.-ից: «Որոշ մարդիկ թերահավատ էին մեր նախարարության արդյունավետության հարցում: Ինչ ասես չասեցին մեզ, – ասում է նախարարության անանուն ղեկավարը. – Կերա՞ք: Տեսա՞ք` ինչեր ենք անում: Տեսա՞ք` ոնց ենք տժժցնում»:

«Ինչ ասես չասեցին մեզ կայքի վրա տարեկան քանի միլիոն ծախսելու համար, – շարունակում է նախարարության փորձագետ Հասմիկ Հակոբյանը. -Տեսա՞ք` ինչ կալիբրի մարդու գրավեց մեր կայքը»:

 

 

«Երկու օր է, ինչ ես ու Քենյան փորձում ենք հանդիպել տիկին Հակոբյանի հետ, բայց... ասում են շատ զբաղված ա...», - Քիմ
«Երկու օր է, ինչ ես ու Քենյան փորձում ենք հանդիպել տիկին Հակոբյանի հետ, բայց… ասում են՝ շատ զբաղված ա…», – Քիմ։

 

 

«Մեր ինֆորմացիայով` Հայաստան գալու որոշումը եղել է Քիմի էն լիքոտ քրոջինը», – բացատրում է նախարարության կայքի թարմացման երկրորդ պատասխանատուի երրորդ քարտուղար Վլադիկ Հակոբյանը: «Նա (Քլոուի Քարդաշյանը – խմբ.) ասաց Քիմին` այ քուր, հլը նայի՝ ինչ կայք եմ գտել` «Սփյուռքի նախարարություն»: Դե Քիմն էլ ասեց` հոպ, բա մենք էլ ենք սփյուռք… Մի հարմար ծրագիր չկա՞, մի երկու օրով գնանք: Ու ըտեղ գտան «Արի տուն» ծրագիրն ու եկան»:

«Դեռ անցած տարի պետք է գային, ուղղակի խնդիրներ կային Քիմի ամուսնու հետ` էն կիթառիստի հետ», – նշում է նախարարության կանաչապատման հարցերի երկրորդ տնօրենի տեղակալի քարտուղար Մանուկ Հակոբյանը: «Մենք ստացանք տեղեկություններ, որ էդ տղեն հայ չէ, ինչը դժվարեցրեց Հայաստան գալու գործընթացը: Ի վերջո, իր նախնիներից մեկին ձևակերպեցինք որպես դաշնակցական ու ներգրավեցինք այցի մեջ: Ի դեպ, վատ ջութակահար չէ Քյոնե Ֆեստը»:

Չնայած Քարդաշյանների ընտանիքն արդեն մի քանի օր է Երևանում է, սակայն մինչ այս պահը չեն հանդիպել Սփյուռքի նախարարին: Այս հարցը պարզաբանեց նախարարության կազմակերպչական կոմիտեի ղեկավար Ալյոնա Հակոբյանը. «Այո, մինչ այս պահը տիկին Հակոբյանը չի հանդիպել ո՛չ Քիմ Քարդաշյանին, ո՛չ էլ Քենո Վիստին: Բանն այն է, որ տիկին Հակոբյանը շատ զբաղված է, բայց խոստանում է ինչ-որ պահի մի տասը րոպե հատկացնել Քիմին և իր ակարդիոնիստ ամուսնուն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել