Գուրգեն Մարգարյանի եղբորը՝ Վահրամ Մարգարյանին ազատեցին: Նա անմեղ ճանաչվեց ոստիկանների հարուցած այն գործով, որով մեղադրվում էր սպանության համար:
Պարզվեց, որ մեկ տարի երկու ամիս մարդ անմեղ է նստել, որ նրա դեմ ոստիկանների կողմից բազմակի անգամ օգտագործված վկա Աշոտ Ֆրանգուլյանը սուտ ցուցմունք է տվել, ասելով, թե տեսել է, որ Վահրամն է կրակել եւ սպանել Խաչիկ Գալոյանին:
Այս վկայի պահով այսօր դատարանում որեւէ միջնորդություն չլսվեց, չգնահատվեց նրա կեղծիքը, մինչդեռ, դատախազը, երբ հրաժարվել էր մեղադրանքից, պարտավոր էր սուտ մատնության համար քրեական գործ հարուցելու միջնորդությամբ հանդես գար:Այս վկայի պատճառով որքան պիտի տուժեն մարդիկ:Ոստիկանություն, գտեք, ուրիշ մարդ: Վկան...վառվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել