Ինչո՞վ է պայմանավորված ձեր լռությունը: Գուցե ստեղծագործական դադար է՞:
-Լռությունը պայմանական է: Ես շարունակում եմ աշխատել և հանդես կգամ միանգամից մի քանի նորություններով:
Կկիսվե՞ք այդ նորություններով:
-Կլինեն նոր տեսահոլովակներ: Շատ չեմ ուզում մանրամասնեկ, թող անակնկալ մնա:
Ինչո՞վ եք հիմա զբաղվում:
-Հիմա զբաղված եմ նոր երգերի ձայնագրություններով, ինչպես նաև տեսահոլովակների նկարահանումներով:
Իսկ տեսահոլովակներից բացի՞:
-Տեսահոլովակներից բացի աշխատում եմ երկրորդ ձայնասկավառակիս վրա: Գուցե կրկին համերգ ունենամ ակումբային պայմաններում: Նորից կաշխատեմ բենդի հետ` ջազ, սոուլ, գոսփել ոճերի սիրահարների համար:
Ե՞րբ է սպասվում համերգը:
-Դեռևս պարզ չէ:
Այսքան խիտ աշխատանքային գրաֆիկը ինչպե՞ս եք ուսման հետ համադրում:
-Ինձ թվում է` անհամատեղելի բաներ չկան, ուղղակի ցանկություն է պետք և ժամանակի ճիշտ բաշխում: Ես պատասխանատու մարդ եմ, և եթե անում ե մի բան, պետք է կամ շատ լավ անեմ, կամ ընդհանրապես չանեմ:
Ինչու՞ եք ընտրել լեզվաբանի մասնագիտությունը:
-Ինձ միշտ հետաքրքել են լեզուները: Ըստ իս` լեզուների իմացությունը երգչուհու համար եթե ոչ պարտադիր, ապա գոնե ցանկալի է: Հասկանում եք` շրջագայություններ, շփումներ և այլն: Չեմ բացառում, որ իմ մասնագիտությունը մի օր կկիրառեմ բուն նպատակով:
Եվ ձեր բարեմաղթանքները երկրպագուներին:
-Շնորհակալ եմ բոլորին: Իսկապես, միշտ զգում եմ նրանց աջակցությունը, իսկ դա արտիստի համար ամենամեծ գնահատականը և ուրախությունն է: Շատ սիրում եմ բոլորին:
Նյութի հեղինակ՝ Կատարինե Այդինյան
Նյութի աղբյուր՝ http://artisto.am/interviews/23--.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել